Եթե աշխարհում չլինեին թուլամորթ տղամարդիկ, ապա չէին լինի մարմնավաճառ ու անառակ կանայք

Եթե աշխարհում չլինեին թուլամորթ տղամարդիկ, ապա չէին լինի մարմնավաճառ ու անառակ կանայք…
Շատերը չեն համաձայնվի, քանի որ դա իրենց թույլ տեղն է, շատերն էլ որպես արդարացում կհիշեն հազարամյակներով ծեծված նախադասությունը` թե բա «Եթե մարդու մեջ կա, տղամարդն ի՞նչ կապ ունի»:

Իրականում մարդու մեջ ոչինչ չկա, ամեն ինչ դրսում է, նա դատարկ ծնվում է և նրա ներսը լցվում է այն ամենով ինչը նրան փոխանցվում է դրսից դաստիարակության միջոցով: Ոչ ոք չի ծնվում գող, մարմնավաճառ ու մարդասպան, նրանք դառնում են այդպիսին, դրսից ներս տարածի շնորհիվ…

Եթե կինը դեռ երեխա տարիքից է ձևավորվում որպես այդպիսին, նշանակում է, որ ընտանիքում հայրը, եղբայրը, ազգականների մեջ քեռին, հորեղբայրը, շրջապատում էլ տղա ընկերները թուլամորթ են եղել և իրենց թուլամորդությամբ, շատերն էլ սեռաքաղցությամբ նպաստել են, որ իրենց աչքի առաջ մեծացող երեխան

ձևավորվի ու դառնա մարմնավաճառ, հետևություն` տղամարդն ինքն է ծնունդ տալիս մարմնավաճառ կնոջ կերպար-տեսակին:
Աշխարհում ամեն տեսակ չարիքի հիմքը թուլամորթություն է, վախն ու ծուլությունը, այս երեքից ծնունդ են առնում աղքատությունը, լքվածությունն ու չարությանը, որոնք էլ իրենց հերթին ծնունդ են տալիս մեղքին ու մոլուցքներին և ի վերջո հիվանդացնում մարիմնն ու հոգին…

Հ.Գ. Հարգելի տղամարդիկ, երբ գալիս ու բողոքում եք ձեր կանանցից կամ աղջիկներից ում հետ ծանոթանում եք համացանցում, երբ նրանց անբարոյական, լիրբ ու «լաչառ» կամ երեխային լքած անառակ եք անվանում, ապա հիշեք որ դուք ինքներդ եք նրանց այդպիսին դարձնում, թուլամորթ հայր, եղբայր և տղամարդ լինելու պատճառով:

Ուժեղ տղամարդը կնոջ մեջ առաջին հերթին հոգին է փնտրում, ոչ թե էրոգեն գոտիները, և տիրանալուց առաջ նախ տեր է լինում:
Երբ տղամարդը տեր չի լինում, աշխարհում սկնի պես աճում են հասարակած տները, մանկատները, ծերանոցներն ու բանտախցերը:

Եթե չլինի պահանջարկ, ապա չի լինի առաջարկ ու նաև հակառակը…
Իդեպ եթե ինչ որ մեկի կոկորդին մնացի, ապա ջուր խմեք կանցնի…)
Լիլի Շակրին

(Visited 59 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: