Ահա թե ինչից են պատրաստում ժելեից կոնֆետները․․․

Ժելատինը շատերի մոտ է ասոցացվում քաղցրավենիքի հետ, հատկապես՝ գունավոր ժելեի ու քաղցր կոնֆետների, որոնք հիմնականում լինում են մրգային համի։ Իրականում ժելեն պատրաստվում է ոչ քաղցր բաղադրիչներից։Ժելատինը կենդանական ծագում ունեցող սպիտակուցների խառնուրդ է, որը ստանում են ջրի մեջ խոզի ջլեր ու ոսկորներ եփելով։

Այս բաղադրատոմսը հնարել է ֆրանսիացի Ժան Դարսեն, ով երկար ժամանակ մտածել է բարեգործական հաստատությունների համար էժան սննդամթերք պատրաստելու մասին։Այսօրվա դրությամբ ժելատինը տարածված է ողջ աշխարհում, այն օգտագործում են հրուշակեղեն պատրաստելու համար։

Համարվում է, որ այն դրական կերպով է ազդում հոդերի աշխատանքի վրա։ Սակայն կենդանիների պաշտպանները խորհուրդ են տալիս չմոռանալ, որ գոյություն ունեն ժելատինի բուսական փոխարինիչներ։Ի դեպ, չի զիջում ժելատինին ագար-ագարը կամ պեկտինը։
Սակայն շատերը չեն անցնում բուսական փոխարինիչներին միայն այն պատճառով, որ դրանք ավելի թանկ են։

Պետք չէ նաև մոռանալ այն մասին, որ ժելատինի օգտագործումը հակացուցված է տրոմբների առաջացման և արյան խտացման հակում ունեցող մարդկանց, նաև լեղաքարային և միզաքարային հիվանդությունների, ոտքի կոճի և փորկապությունների դեպքում։Եթե ցանկանում եք ինքներդ պատրաստել ժելեից կոնֆետներ, մտածեք ժելատինի բուսական փոխարինիչներ օգտագործելու մասին։

(Visited 136 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: