Համարվում է,որ ձեր ծննդյան թիվն ի վերուստ որոշված է։Եվ հոգին այն պատահաբար չի ընտրում։Ձեր ծննդյան վերջին թիվը հատկապես նշանակալի է դրան հովանավորում են հինգ հիմնական տարերքներից մեկն ու մեկը Եվ ձեր տարերքը որոշում է ձեր ճակատագրի կարևորագույն պահերը։Հին չինական օրացույցի համաձայն ժամանակի յուրաքանչյուր պահի Երկրի վրա իշխում է հինգ գլխավոր տարերքներից մեկը Ծառ,Կրակ,Հող, Մետաղ,Ջուր։Եկեք Positive-ի հետ միասին պարզենք,թե որն է մեր տարերքը Վերցրեք ձեր ծննդյան տարվա վերջին թիվը և կարդացեք պատասխանները։
1.Հող (ծննդյան տարվա վերջին թիվը 8 և 9) Հողի տարրի մարդիկ վստահելի և համբերատար են։ Հողի ուժերը նրանց պատասխանատվությամբ են օժտում մտերիմների հանդեպ։ Նրանք խնդիրները փուլերով են լուծում և սթափ գլխով։Նրանց մոտ լավ զարգացած է ինտուիցիան։ Հողի մարդիկ գնահատում են էթիկան և կարգապահությունը։Նրանք լավ հարաբերությունների մեջ են փողի հետ։ Զուսպ են զգացմունքներում, բայց կարիք ունեն, որ իրենց սիրեն։Հողի գույնը դեղինն է և ասոցացվում է այն մարսողական համակարգի, մասնավորապես փայծաղի և ստամոքսի հետ։ Բացի այդ նրանց խորհուրդ է տրվում հեռու մնալ ճահճային խոնավ վայրերից։
2.Կրակ (ծննդյան տարվա վերջին թիվը 6 և 7) Կրակի մարդիկ միշտ արկածներ են փնտրում։Սրանք շատ ակտիվ և էներգիայով լի անհատներ են։Նրանք սիրում են մրցակցել և հաղթել։Նրանք որպես կանոն գրավիչ և ձգող են,չեն սիրում միայնություն և լռություն։Բացի այդ նրանք շատ կապված են հարազատներին և ընտանիքը նրանց համար ամեն ինչից վեր է։Նրանք ինքնավստահ են, խելացի և ընկերասեր, նրանք նաև լավ հռետորներ են ու ղեկավարներ։«Կրակի» մարդկանց թերությունը նրանց ագրեսիվությունն է և ցանկալիին ամեն ձևով հասնելու մղումը։Նրանք հազվադեպ են հաշվի նստում ուրիշների հետ։ Կրակի գույնը կարմիրն է այն կապված է սրտի և անոթային համակարգի հետ։ Նրանց խորհուրդ է տրվում հեռու մնալ շատ ջերմությունից և չտրվել հույզերին։
3.Ծառ (ծննդյան տարվա վերջին թիվը 4 և 5) Ծառի հովանավորության տակ ծնված մարդիկ շատ առատաձեռն են Նրանք սիրում են հետազոտել աշխարհը և վերլուծել ինֆորմացիան։ Նրանք շատ արտիստիկ և կրեատիվ են։ Նրանք աշխատասեր են,իսկ ինքնավստահությունը նրանց լավագույն գծերից մեկն է։ Ծառի մարդիկ հավատարիմ ընկերներ են և երբեք իրենց եսասեր չեն պահում հրաշալի թիմային աշխատողներ ենմ Նրանց թերություններից է վատնողականություն։ Նրանք կարող են իրենց վրա չափազանց շատ բեռ վերցնել և ծանրաբեռնել իրենց աշխատանքով,որը հետո ի վնաս իրենց է աշխատում։Ծառի գույնը կանաչն է,այն կապված է լեղապարկի ու լյարդի հետ։ Այս տարրի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում հեռու մնալ ուժեղ քամիներից։
4.Ջուր (ծննդյան տարվա վերջին թիվը 2 և 3) Ջրի մարդիկ շատ հմայիչ են և հասնող ու կարեկցող։Նրանք շատ ճկուն են և լողում են հոսանքի ուղղությամբ։Բացի այդ նրանք շատ խելացի և կրեատիվ են։ Նրանք հրաշալի երևակայություն ունեն և չեն վախենում այն օգտագործել։Նրանք շատ անկախ են և հաճախ մի քանի մասնագիտություն են յուրացնում։Սրանք լավ կազմակերպիչներ են և նաև լավ կատարողներ։ Նրանք փակ են և երբեք իրենց գաղտնիքներով չեն կիսվում ուրիշների հետ։ Որքան էլ որ տարօրինակ է հնչում, բայց ջրի մարդիկ պետք է խուսափեն ջրից։ Գույնը սևն է և կապված է ոսկրային համակարգի հետ։
5.Մետաղ (Ծննդյան տարվա վերջին թիվը 0 և 1) «Մետաղյա» մարդիկ շատ կենսունակ են, անկախ և ինքնուրույն Նրանք սիրում են իրենց, բայց միևնույն ժամանակ կարողանում են հոգ տանել և խնամել ուրիշներին։Նրանք բավական զուսպ են սակայն կարողանում են պաշտպանել իրենց տեսակետը։ Նրանք հուսալի են և վճռական։Նրանք չեն վախենում միայնությունից իսկ միակ բանը, ինչ նրանք ուզում են սոցիումից՝ իրենց հաջողությունների և նվաճումների ճանաչումն է։ Նրանք սիրում են փող շքեղություն և իշխանություն Նրանք շատ պահանջկոտ ղեկավարներ են լինում։ Մետաղի գույնը սպիտակն է և ասոցացվում է այն շնչառական համակարգի և թոքերի հետ։