Ձեզ բացակա չենք դնի. Անդրանիկ Աշոտի Սարգսյան
Ծնվել է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում 21.01.1966թ։ Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից չորս եղբայրներով ակտիվ մասնակցություն են ունեցել բոլոր ռազմական գործողություններին։
Մասնակցել է Շուշիի, Քարին տակի, Աղդամի, Կուբաթլուի, Զանգելանի, Մարտակերտի, Քարվաճառի, Լաչինի ազատագրմանը։ Նրան ճանաչում էին որպես դիպուկ կրակի վարպետ՝ նռնականետորդ Անդոն։Նրա զինակից ընկերները պատմում էին, թե ինչպես էր նա իր նռանականետով կանգնում թշնամու տանկի դիմաց և ոչնչացնում այն։ Նա նույն խիզախ ոգով մասնակցել է 2016թ.ապրիլյան պատերազմին։
Անմասն չի մնացել նաև 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմից։ Նա այս անգամ որպես գնդացրորդ պաշտպանում էր հարազատ գյուղը՝ Քարին տակը և բերդաքաղաք Շուշին, տալով մի քանի տասնյակ կորուստներ թշնամուն։
Ցավոք Նոյեմբերի 4֊ը եղավ ճակատագրական, թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվեց Շուշիի համար մղվող մարտերում։ Հավերժ փա՛ռք քեզ Քա՛ջ Անդրանիկ