Սովորական մոմը Ձեր տուն կբերի հաջողություն և բարեկեցություն․/հետաքրքիր/

Սովորական մոմի օգնությամբ կարելի է տուն բերել բարեկեցություն ու հաջողություն, եթե մոմը վառվելուն զուգընթաց ասվեն հատուկ բառեր: Դրա օգնությամբ տունը մաքրվում է բացասական էներգիայից և երջանկությունն ու բարգավաճումը դառնում են այդ տան մշտական բնակիչները: Երեկոյան մոմ վառեք, այն պտտեք տան բոլոր սենյակներով, ասելով հետևյալ բառերը.

«Այրում եմ նեգատիվը, տեղ եմ բացում երջանկության համար: Հաջողությունն իմ տուն կգա»: Մոմը դնել պատուհանի գոգին և թողնել այրվի մինչև վերջ, որպեսզի այն դեպի իրեն ձգի բարեկեցությունը: Երբ մոմն ամբողջությամբ վառվի, բացեք տան դուռը և հաջողությունը տուն հրավիրեք: Բարեկեցությունը կարելի է տուն հրավիրել, եթե ճաշ եփելու ընթացքում մոմ վառվի և ասվի հետևյալ բառերը. «Վառվիր կրակ, տաքացրու ինձ, երջանկություն բեր իմ տուն»:

Ընթրեք մոմի լույսի ներքո՝ դրական ներգիան և բարգավաճումը տուն բերելու համար, բացի այդ ռոմանտիկ ընթրիք կունենաք: Ֆինանսական բարեկեցություն ունենալու համար կանաչ մոմ, կամ սպիտակ մոմ կանաչ ժապավենով մոմ վառեք և շուրջը շարեք մանրադրամ և ասացեք հետևյալ բառերը. «Մոմը լուսավորում է հարստության ճանապարհը, բազմապատկում է փողի քանակը»:

Մանրադրամներից մեկի վրա մոմ կաթեցրեք և դրեք այն մի գողտրիկ տեղում, փողը ձեր տուն կգա: Հնարավորինս հաճախ մոմ վառեք տանը, մոմի կրակը մաքրում է տան էներգետիկ դաշտը:

(Visited 136 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: