Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու․․․

Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 726 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 204 053-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3775 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Ապրիլի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 955 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4730-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 824 է, ընդհանուր առողջացածներինը՝ 183 660, փաստացի բուժվողներինը՝ 15 663 (մեկ օրում նվազել է 122-ով): Մեկ օրում արվել է 3427 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 909 604 թեստ:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: