ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի բնակչուհին կլինիկական մ ահ է տարել և պատմել իր զգացողությունների մասին: Նրա պատմությունը հրապարակել է The Mirror-ը: 2018 թ. փետրվարին Թինա Հայնսը սրտի կաթված է ստացել: Նրա ամուսինը՝ Բրայանը, սիրտ-թոքային վերակ ենդանացում է արել, սակայն կնոջ սիրտը շուտով նորից կանգ է առել:
Տղամարդը շտապ օգնություն է կանչել, դեպքի վայր ժամանած բժիշկներն արդեն հիվանդանոցի ճանապարհին մի քանի անգամ վերականգնել են կնոջ սրտի աշխատանքը: Բժիշկների խոսքերով՝ 27 րոպե ամերիկուհին «գործնականում մահացած է եղել»: Հիվանդանոցում բժիշկները դեֆիբրիլյատոր են կիրառել, և կինը, որին թոքերի արհեստական օդափոխման սարք էր միացված և կաթիլային, գիտակցության է եկել:
Նա բժիշկներից թուղթ և գրիչ է խնդրել և գրել. «Դա ճշմարիտ է»: Թինային հարցրել են, թե ինչ նկատի ունի, և նա ցույց է տվել երկինքը: Երբ ամերիկուհին կարողացել է խոսել՝ նա անդրշիրիմյան կյանքը նկարագրել է այսպես. «Ամեն ինչ այնքան իրական էր, գույները շատ պայծառ էին»:
Կինը պնդում է, որ տեսել է Հիսուսին նման մի կերպար, սև դարպասների դիմաց, որից դեղին լույս էր հորդում: Թինա Հայնսի պատմությունը ներկայացրել է նրա զարմուհին՝ Մեդի Ջոնսոնը: Նրան այնքան է տպավորել մորաքրոջ պատմությունը, որ նա իր դաստակին այդ գրառմամբ դաջվածք է արել: