Գիտնականները մահացու ուռուցքների դեմ պայքարի նոր միջոց են գտել․

Լոնդոնում գտնվող Մարիա թագուհու համալսարանի գիտնականները ուռուցքների դեմ պայքարի նոր միջոց են գտել: Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտողներն ուշադրություն են դարձրել բնական միացությանը՝ IP6-ի կամ ինոզիտ հեքսաֆոսֆատի վրա, որն առկա է գրեթե բոլոր կենդանիների եւ բույսերի մոտ: Պարզվել է, որ այդ միացությունն ունակ է ճնշելու մեդուլոբլաստոմայի զարգացումը: Կա ուռուցքի մի քանի ենթախումբ (WNT, SHH, G3 եւ G4), ընդ որում, G4-ը ամենաքիչն է ուսումնասիրված:

Գիտնականները պարզել են, որ G4 ուռուցքի բջիջներում կան BMI1 սպիտակուցի բարձր մակարդակներ, որոնք նպաստում են ուռուցքի աճին: Առկա է նաեւ CHD7 սպիտակուց, որը դեր է խաղում տվյալ ենթախմբի զարգացման գործում: Սակայն BMI1 սպիտակուցի ակտիվությունը կարելի է ճնշել՝ մշակելով IP6 ուռուցքի բջիջները: Եթե IP6-ը համադրվի ցիսպլատինի հետ, ապա այդ թերապիան ավելի արդյունավետորեն կսպանի ուռոցքային բջիջները:

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: