Բրազիլիայում կառուցվում է Քրիստոսի` աշխարհում ամենաբարձր արձանը 43 մետր․․․

Բրազիլիայի հարավում գտնվող Էնկանտադո փոքրիկ քաղաքում կառուցվում է Հիսուս Քրիստոսի արձանը, որն ավելի բարձր կլինի, քան Ռիո դե Ժանեյրոյում գտնվող հայտնի արձանը (38 մետր), հաղորդում է BBC-ն:

43 մետր բարձրությամբ արձանը սկսել են կառուցել 2019 թվականից։ Ապրիլի սկզբին ամրացրել են արձանի ձեռքերն ու գլուխը։ Արձանի մեջտեղի հատվածքում՝ մոտ 40 մետր բարձրության վրա, կլինի դիտահարթակ, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան բարձրանալ վերելակի միջոցով։ 350 հազար դոլար արժողությամբ նախագիծն իրականացվում է տեղի բնակիչների և ընկերությունների նվիրատվությունների շնորհիվ։

Նշվում է՝ Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի գաղափարը 2016 թվականին առաջարկել է տեղի քահանա Ժուա Գրանզոտին։Շինարարական աշխատանքները, որը ղեկավարում է Association of the Friends of Christ ասոցիացիան, նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին, իսկ հանդիսավոր բացումը նախատեսվում է այս տարեվերջին։

(Visited 30 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: