Բացահայտումներ խեժի մասին․ ծխողները․․․

Օրեցօր ավելանում են մարդու առողջությանը սպառնացող նորանոր ռիսկեր, որոնցից մեկը ծխելն է։ Հայաստանում մեկ հարկի տակ ապրում են մեծ ընտանիքներ, ինչն այս պարագայում ավելացնում է չծխողների՝ երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը ենթարկվելու ռիսկը։

Ծխելու վնասների մասին գիտեն բոլորը, բայց կան նաև շատ առասպելներ: Գիտնականներն ապացուցել են, որ ծխելու հետ կապված հիվանդություններն առաջանում են ոչ թե նիկոտինից, այլ այրումից և դրա հետևանքով առաջացած ծխից։ Այս հոդվածում և հոլովակում կփորձենք հասկանալ՝ ինչ է խեժը և ինչու է այն վնասակար թե՛ ծխողի, թե՛ երկրորդային ծուխը շնչողի համար, կուսումնասիրենք հիմնական առասպելներն ու մոլորությունները, որոնք կապված են խեժի հետ։

Ի՞նչ է խեժը
Խեժը այրվող սիգարետի ծխի մնացորդն է՝ նիկոտինի և ջրի հեռացումից հետո: Այն քիմիական հավելում չէ, այլ ուղղակի քաշի չափման միավոր: Խեժը կազմված է մի շարք նյութերից, որոնք մարդու օրգանիզմի համար վնասակար են։ Քանի որ խեժն առաջանում է սիգարետի այրումից, շատ բժիշկներ ու առողջապահության փորձագետներ նիկոտինային կախվածության դեպքում խորհուրդ են տալիս սիգարետի փոխարեն օգտագործել այնպիսի արտադրանք, որը առանց այրման է նիկոտինը մատակարարում մարդու օրգանիզմ։

Դեղատներում կարելի է գտնել նիկոտինային մաստակներ (Nicorette, Nicotex); նիկոտինային սպեղանի (NicoDerm, RunNico, որը կպցնում են մաշկին)։Առկա են նաև նիկոտին մատակարարող էլեկտրոնային սարքեր, օրինակ՝ ծխախոտը տաքացնող սարքեր (մեզ հայտնի է IQOS-ը)։

Եթե դուք կամ ձեր հարազատը ոչ մի կերպ չեք կարողանում (կամ չեք ցանկանում) հրաժարվել նիկոտինից, կարելի է դիմել այս միջոցների օգնությանը։ Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ սրանցից ոչ մեկը անվտանգ չէ, ու լավագույն տարբերակը նիկոտինից իսպառ հրաժարվելն է։

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: