Ջեռոցում պատրաստվող հյութալի կոտլետներ

Ջեռոցում պատրաստվող հյութալի կոտլետներ

Բաղադրությունը

1 կգ աղացած միս (700 գ հավի միս, տավարի և խոզի միս՝ 300 գ),
1 կտոր սպիտակ հաց,
150 գ սոխ,
150 գ կարտոֆիլ,
1 ատամիկ սխտոր,
1 հատ ձու,

աղ,
սև պղպեղ,
1 ճաշի գդալ թթվասեր կամ սերուցք,
1 ճաշի գդալ ձեթ,
1 բաժակ ջուր:

Պատրաստման եղանակը

Հացը 0.5 բաժակ ջրով թրջել:
Սոխը և սխտորը կտորների բաժանել և աղալ, հարել կամ շատ մանր կտրատել: Երբ հացը թրջվի, ավելացնել սոխի ու սխտորի մեջ և միասին աղալ: Ավելորդ հեղուկը հեռացնել:Կարտոֆիլը քերիչով անցկացնել, և ձեռքերով քամելով՝ ավելորդ հեղուկը հեռացնել:
Այս ամենը ավելացնել աղացած մսի վրա, հետո 1 ձու և թթվասեր ավելացնել, համեմել աղով, պղպեղով ու լավ խառնել:Միսը «ծեծել», իսկ հետո կոտլետներ ձևավորել:

Ջեռոցի ամանի մեջ յուղաթուղթ փռել, վրան ձեթ քսել, և շարել կոտլետները:Եփել 20 րոպե 190 ջերմաստիճանում:
20 րոպե անց կոտլետները հանել ջեռոցից, ջեռոցի ամանի մեջ 0.5 բաժակ ջուր ավելացնել ու կրկին 20-25 րոպե եփել, մինչև կոտլետները ոսկեգույն երանգ կստանան:
Բարի ախորժակ

(Visited 47 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: