Բացահայտեք բնավորության մութ կողմերը. ընտրեք քարտերից մեկը

Բացահայտեք բնավորության մութ կողմերը. ընտրեք քարտերից մեկը

Եթե ցանկանում եք բացահայտել բնավորության մութ կողմերը, կարող եք անցնել այս թեստը։ Ընտրեք լուսանկարում պատկերված քարտերից մեկն ու կարդացեք՝ ինչի մասին է վկայում ընտրությունը։

#1 Այս քարտի ընտրությունը վկայում է այն մասին, որ ձեր կյանքում առկա բոլոր բացասական երևույթների համար մեղադրում եք ուրիշներին՝ նրա համար, ինչ կատարվել և կատարվում է ձեզ հետ։ Կարծում եք, որ սիրո հարցում ձեր բախտը չի բերել, որ մարդկանց դժվար է հարգել ձեզ ու գնահատել։

Հարկավոր է դադարել ինքներդ ձեզ միշտ զոհ համարել։ Հարկավոր է նախաձեռնողականություն ցուցաբերել՝ հարգանքի արժանանալու համար։ Միայն այդ ժամանակ կգտնեք իրական երջանկություն։

#2 Հրաշալի հասկանում եք, թե ինչ է կատարվում ձեզ հետ, ինչ է հարկավոր փոխել և անել։ Դուք դա հասկանում եք ուղեղով, բայց չեք «ուղարկում» սրտին, ուր գտնվում է ձեր լույսը։ Արդյունքում՝ մթությունը շարունակում է մնալ ձեր մեջ։ Դադարեք որոնել այն, ինչ ինքներդ պետք է փոխեք։ Թող սիրտը լուսավորի ձեր կյանքը։

#3 Ձեզ համար դժվար է տեսնել, որ կան «լավ» և «վատ» զգացմունքներ։ Մերժելով նախանձը, չարությունը, ատելությունը, մտածելով, թե այդ զգացմունքները պատկանում են ուրիշներին, չեք կարողանում հաղթահարել մթությունը։ Ոչ ոք իդեալական չէ. բոլորն էլ ունեն վատ և լավ կողմեր։ Բոլոր զգացմունքներն էլ մարդկային են։ Տարբերությունն այն է, որ նախանձը կամ չարությունը չպետք է գերակայեն կյանքի նկատմամբ։

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: