Ինչո՞ւ չի կարելի ջերմությունն իջեցնել մարմինը շփելու միջոցով

Ինչո՞ւ չի կարելի ջերմությունն իջեցնել մարմինը շփելու միջոցով

Ջերմությունն իջեցնելու հայտնի միջոցները շատ են՝ ժողովրդական մեթոդներից մինչեւ սովորական ջերմիջեցնող դեղեր: Սակայն դրանցից ոչ բոլորն են անվտանգ՝ զգուշացնում է իմունոլոգ Աննա Շուլյաեւան:

Ջերմիջեցնող դեղեր

Այսօր ակտիվորեն կիրառվում են պարացետամոլի եւ իբուպրոֆենի հիմքով դեղամիջոցները: Դրանք տարբեր բաղադրիչներ են, այդ պատճառով, մասնագետի խոսքով, դրանց համադրումը հնարավոր է: Սակայն դա չի նշանակում, որ այդ դեղամիջոցները կարելի է օգտագործել առանց հսկողության: Առաջին հերթին, անհրաժեշտ է կարդալ ցուցումները:

Մարմնի շփումները

Չնայած տարածված կարծիքին՝ մարմնի շփումները վտանգավոր տարբերակ է. այն կարող է ցնցումների պատճառ դառնալ: Շփումները պետք է շատ զգուշությամբ կիրառել այն դեպքում, եթե պացիենտի անամնեզում չկան ցնցումներ եւ անոթների սպազմներ: Սակայն խորհուրդ է տրվում ընդհանրապես խուսափել դրանից:

«Ավելի լավ է շփումների համար ընտրել սովորական տաք ջուր: Շատերը կիրառում են սպիրտ կամ քացախ, սակայն պետք է զգույշ լինել եւ դրանք պարտադիր լուծել: Շփման դեպքում մարմնի ջերմաստիճանն իջնում է 1,5 աստիճանով եւ լավագույն դեպքում՝ 1 ժամով»,- ասել է իմունոլոգը:

Սառույց

Շատերը խորհուրդ են տալիս սառույց դնել ծնկներին, թեւատակերին եւ այլն:

Սակայն դա, մասնագետի խոսքով, շատ վտանգավոր է, քանի որ սառույցը հեշտությամբ կարող է հաշված րոպեներում անոթների սպազմի հանգեցնել:

Մուրաբայով թեյ

Ազնվամորու մուրաբայով եւ այլ ժողովրդական միջոցներ օգնում են քրտնել, սակայն դրա համար պետք է բավարար քանակությամբ ջուր խմել, այլապես ջրազրկում կսկվի, ինչը եւս վտանգավոր է:

Հիշեցնենք, որ ջերմությունը պետք է իջեցնել միայն այն դեպքում, եթե այն գերազանցում է 38,5 աստիճանը:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: