Մի մարդաբան աֆրիկյան ցեղի երեխաներին առաջարկեց խաղ խաղալ։ Նա ծառի մոտ մրգերով լեցուն մի զամբյուղ դրեց, և, երեխաներին դիմելով, ասաց.
_ Ձեզանից նա, ով վազելով առաջինը կհասնի զամբյուղին, կարժանանա բոլոր քաղցր մրգերին։
Երբ նա վազքը սկսելու համար ձեռքով ազդանշան տվեց երեխաներին, նրանք շատ ամուր շղթայեցին միմյանց ձեռքերն ու բոլորով միասին վազեցին, այնուհետև բոլորը միասին նստեցին ու վայելում էին համեղ մրգերը։
Ապշած մարդաբանը երեխաներին հարցրեց, թե նրանք ինչու բոլորը միասին վազեցին, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը կարող էր միայնակ վայելել մրգերը։ Ի պատասխան երեխաներն ասացին.
-Օբոնատո։
Մի՞թե հնարավոր է, որ ինչ-որ մեկը երջանիկ լինի, երբ մնացած բոլորը տխուր են։ «Օբոնատո» նրանց լեզվով նշանակում է. «Ես գոյություն ունեմ, որովհետև մենք գոյություն ունենք»։
Հ.Ա. _ Գիտական հոգեբանության մեջ ապացուցված է, որ պատմականորեն «Մենք» հասկացությունն ավելի շուտ է առաջացել, քան «Ես» հասկացությունը։
Մինչև «ես» հասկացության առաջացումը մարդիկ անհատական գիտակցություն չունեին, նրանք իրենց ընկալում էին ոչ թե որպես առանձին էակ, այլ` որպես ամբողջի մի մաս, կար միայն «մենքը»։
«Հորիզոնից անդին» ժողովածուից։