Զինվորի մոր աղոթքը

Զինվորի մոր աղոթքը
Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՝ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը որդուս (անունը), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։ Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա եւ ակամա մեղքերը, որ գործել է Քո առջեւ, տրվելով իր երիտասարդական

ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն եւ իմաստություն, որ բարին եւ օգտակարը կարողանա ընտրել եւ քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր

հարձակումներից եւ դիվական ազդեցություններից։ Շնորհիր որդուս քաջառողջություն եւ հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին եւ զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։ Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս,

ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գեւորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ. ամեն։

(Visited 37 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 2
  1. faweagesk

    Intensive Care Med 35 1484 1487 buy online cialis viagra por quantos dias tomar ivermectina A son of Palestinian immigrants who grew up in Virginia, Hasan also does not deny shouting Allahu akbar, which is Arabic for God is great, before committing the deadliest mass shooting ever on a U

  2. faweagesk

    overnight delivery methotrexate If you can stretch it a considerable distance without it breaking, ovulation is likely near

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: