Մանկական խաղահրապարակ: Երկու աղջիկներ ճոճվում են ճոճանակով և միասին հանգիստ, խաղաղ զրուցում:
-Վաղուց է` ինչ տոն չի եղել,- մտահոգված ասաց մեկը,- ափսոս:
-Ես չեմ ափսոսում,-պատասխանեց մյուսը:
-Դու տոներ չես սիրո՞ւմ:
-Սիրում եմ: Եվ շատ: Ես տոներ լիուլի ունեմ, իմ յուրաքանչյուր օրը տոն է:
-Չի կարող պատահել:
-Կարող է պատահել: Մենք նշում ենք Օրվա ծննդյան տարեդարձը:
-Դու ուզո՞ւմ էիր ասել Ծննդյան օրը:
-Ծննդյան օրերը մենք նույնպես տոնում ենք, սակայն հազվադեպ՝ տարվա մեջ մեկ անգամ: Իսկ Օրվա ծնունդը՝ ամեն օր: Իմ հայրիկն է այդ տոնը հորինել:
-Իսկ դուք ինչպե՞ս եք այն տոնում:
— Շատ պարզ: Առավոտյան հայրիկս արթնացնում է ինձ և մայրիկին, մենք բոլորս վազում ենք խոհանոց, մի բաժակ ջուր ենք վերցնում, և հայրիկը կենաց է ասում: «Այսօր ծնվել է արտակարգ մի օր: Մեր բախտը բերել է այդ հարցում: Խմում ենք Նոր Օրվա կենացը»:Մենք ջուր ենք խմում, մեղր ենք ուտում և ինչ-որ երգ երգում:
-Իսկ, եթե պարզվի, որ օրը վատն է:
-Նախկինում այդպես լինում էր: Բայց հենց մենք սկսեցինք նշել այդ տոնը, գրեթե բոլոր օրերը դարձան կամ լավը, կամ՝ շատ լավը: Հազվադեպ է պատահում, որ օրն այնքան էլ լավը չլինի:
-Այդ դեպքում ինչու՞ այլ մարդիկ նման տոն չունեն:
-Հայրիկն ասում է, որ նման տոն բոլորն ունեն, միայն թե ոչ բոլորն են նկատում: Շատերը պարզապես մոռացել են այս տոնի մասին: Եթե ուզում ես` շաբաթ օրը մեր տուն արի: Կգիշերես մեզ մոտ, իսկ առավոտյան միասին կտոնենք Օրվա Ծնունդը:
Հեղինակ Григорий Беркович