Եթե կայքերին ողողում է պետք, ապա օր ու ժամ առաջ, ողողեք բոլոր կայքերը ամեն մի հայի ճիչով, թող աշխարհն իմանա, որ նորից հայ է ծնվում հայ…

Աղջիկ երեխաների կյանքը աբորտն է խլում, տղա երեխաներինը` պատերազմը…
Արդյո՞ք ժամանակը չէ, որ մենք ի վերջո սկսենք գնահատել այն ինչն ունենք կամ կարող ենք ունենալ…
Պետք է չէ՞ ինչ որ մի օր ինչ որ մի բանից սկսել, և ուրեմն ու՞մ ենք սպասում, ճիշտ օրն ու առիթը հենց սա է ու հիմա:

Անկախ մեր կամքից մենք նորից կիսատվեցինք, տրվածից գոնե մի հրաժարվեք: Կիսատությունը լրացնել է պետք, թույլ մի տվեք որ չծնված սերունդների թիվը գերազանցի ծնվածներին:

Ազգությունը սեռ չի ճանաչում, ի՞նչ կապ ունի աղջիկ է թե տղա, կարևորը ծնվողը հայ է: Լույս աշխարհ բերեք բոլոր հայերին, ովքեր պիտի գան ու լրացնեն մեր պակասը, լցնեն այն դատարկ տեղը, որ դեռ ցավում է:
Մեզ կյանք է պետք, ոչ թե չծնված սերունդ…

Հ.Գ. Եթե կայքերին ողողում է պետք, ապա օր ու ժամ առաջ, ողողեք բոլոր կայքերը ամեն մի հայի ճիչով, թող աշխարհն իմանա, որ նորից հայ է ծնվում…ՀԱՅ…
Հեղինակ Լիլի Շակրին

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: