Մի հետաքրքիր պատմություն. հարուստի ու ձկնորսի հանդիպումը

Մի միլիարդատեր գործարար գնացել էր գյուղ հանգստանալու: Գյուղում նա ամեն առավոտ քայլում էր լճի ափով ու ուշադիր նայում մի ձկնորսի, ով նստած էր իր նավակում և ձուկ էր բռնում: Գործարարը մոտեցավ ափին, ողջունեց ձկնորսին, ձեռքը վերցրեց մի մեծ ձուկ և հարցրեց.
-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի այսպիսի ձուկ բռնեք:

-Մոտավորապես մեկ ժամ,-պատասխանեց ձկնորսը:

-Իսկ ինչու՞ չեք մի քանի օր մնում լճափում, որպեսզի ավելի շատ ձկներ բռնեք,-զարմանում է միլիարդատերը:

-Մեկը բավական է, որպեսզի ընտանիքիս մինչև վաղը կերակրեմ,-պատասխանում է ձկնորսն ու կրկին կարթը նետում լիճը:

-Իսկ ի՞նչ եք անում օրվա մնացած մասը,-հետաքրքրվում է միլիարդատերը:

-Մինչև կեսօր քնում եմ, խաղում եմ երեխաներիս հետ, գինի եմ խմում, կնոջս հետ զբոսնում եմ, կիթառ եմ նվագում ընկերներիս հետ ու այդպես անց եմ կացնում օրս: Ինչպես տեսնում եք, վայելում եմ իսկական կյանքը,-ժպտալով պատասխանում է ձկնորսը:

_-ս Հարվարդի ուսանող եմ,-ասում է միլիարդատերը,-և կարող եմ օգնել, քանի որ Ձեզ մոտ մի բան այն չէ: Դուք պետք է ամբողջ օրն անցկացնեք լճում և ձուկ որսաք: Մի քանի հատ ձուկ բռնելով` Դուք կարող եք մնացած ձկները վաճառել և մի մեծ նավ գնել:

-Այսի՞նքն,- հետաքրքրությամբ միլիարդատիրոջը նայեց ձկնորսը:

-Այսի՞նքն, հետո Դուք մեծ նավով ավելի խորը կգնաք ու ավելի մեծ ձկներ կորսաք ու նորից կվաճառեք և այդ գումարով նավ կգնեք:

-Հետո՞,-արդեն ամբողջությամբ կլանված հարցրեց ձկնորսը:

-Հետո ձուկը վաճառելու փոխարեն մի փոքրիկ գործարան կբացեք նախորդ ձկների վաճառքից ստացված գումարով ու կսկսեք պահածոյացված ձուկ արտադրել:

-Հետո՞,-ասաց ձկնորսը:

-Հետո արդեն կթողնեք այս գյուղը և կտեղափոխվեք մեծ քաղաք ու կսկեք վաճառել Ձեր պահածոյացված ձկները մեծ քաղաքում:

-Իսկ ինչքա՞ն ժամանակ է պետք:

-Մոտավորապես 15-20 տարի:

-Ի՞նչ կլինի հետո,-հարցնում է ձկնորսը:

-Իսկ հետո՞,-ժպտում է գործարարը,-գալու է ամենաիրական վայելքի ժամանակը: Դուք կարող եք վաճառել Ձեր նավերն ու գործարանը մի քանի միլիոն դոլարով ու դառնալ շատ հարուստ մարդ: Այդ պարագայում Դուք էլ չեք աշխատի, բայց կապրեք մեծ քաղաքում, մինչև կեսօր կքնեք, կխաղաք երեխաների հետ, գինի կխմեք, Ձեր կնոջ հետ կզբոսնեք անտառում և կիթառ կնվագեք ընկերների հետ:

Հ.Գ. Միգուցե այս պատմությանը շատերն են ծանոթ, բայց միևնույնն է, իմաստը կայանում է նրանում, որ Ձեր առջև միշտ էլ նոր հնարավորություններ կան: Ուղղակի օգտագործեք այն, ինչպես անում են հարուստ մարդիկ:

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: