Ե՛կ Արարիչ ո՛վ Հոգի
(արեւմտահայերեն)
Ե՛կ Արարիչ ո՛վ Հոգի Քու հաւատացեալներուդ միտքերն այցելէ՛ եւ Քու ստեղծած սրտերը երկնային շնորհքով լեցու՛ր: Քեզ կոչած են Խորհրդատու, պարգեւ Գերագոյն Աստուծոյ, աղբիւր կենդանի, հուր, սէր եւ աննիւթական օծում: Դուն եօթնատուր Հոգին ես եւ հայրական ձեռքին մատ, Հօր խոստացած Հոգին ճշմարտութեան եւ ներշնչող մեր խօսքերուն: Լոյսդ հաղորդէ՛ մեր զգայարանքներուն, Սէրդ հոսեցու՛ր մեր սրտերուն, միշտ ամրացու՛ր Քու զօրութեամբ տկարութիւնը մեր մարմիններուն:
Մեզմէ հեռու վանէ՛ մեր թշնամին, խաղաղութիւնդ տու՛ր մեզի շուտով, Քու ուղղութեամբդ եւ խորհուրդովդ, հեռու մնանք փորձանքներէն: Տու՛ր որ Քեզմով Հայրը ճանչնանք եւ Որդիին ծանօթանանք եւ Երկուքէն բխող Հոգին, ըրէ որ յաւերժօրէն հաւատանք: Փառք ու պատիւ Հօր Աստուծոյ մեռեալներէն յարուցեալ Որդիին, եւ մխիթարիչ Սուրբ Հոգիին, յաւիտեանս յաւիտենից. Ամէն:
Աղոթք Սուրբ Հոգուն
Ո՜վ ամենազոր Հոգի, հոգուս մեջ հեղիր քաղցրությանդ ցողը,
հեղեղիր այն շնորհիդ առատությամբ:
Հոգուս պարգևիր վայելել շնորհների լիությունը Քո մեծ ողորմության:
Հերկիր սրտիս կարծրացած հողը, որպեսզի կարողանա ընդունել
և պտղաբերության հասցնել Խոսքի սերմը:
Միմիայն Քո անսահման իմաստությամբ են
մեզնում ծաղկում ու հասունանում բոլոր պարգևները:
Դու ես, որ օծում ես առաքյալներին, ներշնչում ես մարգարեներին,
ուսուցանում ես ուսուցիչներին, խոսել ես տալիս համրերին
և բացում ես խուլերի ականջները:
Աջդ տարածիր իմ վրա և զորացրու ինձ շնորհով Քո գթառատության:
Փարատիր հոգուցս ատելության թանձր մառախուղը
և դրա հետ միասին հեռացրու մեղքի ստվերն ու խավարը,
որպեսզի կարողանամ վերամբարձել միտքս ու սիրտս
երկրայից իրողություններից դեպի երկնայինները:
Ամեն: