ՏԻՐԱՄՈՐ ԱՂՈԹՔՆԵՐ

Բարեխօսեա՛ վասն մեր

Ահաւասիկ ես քու առջեւդ խոնարհ,
Եւ վիշտերով սրտաբեկ,
Երկու աչքերս սուգ օրերու սեւ կանթեղ,
Ու լոյսի տեղ՝ շուրջը մէգ։

Ո՜հ, միայն դու ձեռքի հըզօր շարժումով,
Կրնաս խաւարը պատռել,
Դուն լոկ կրնաս, այս սիրտն յաւէտ աւերակ
Արքայութիւն մը շինել։

Քանի՞ անգամ պայքարներէ դուրս ելայ
Սեւ նետերով խոցոտուած,
Ու խենթօրէն, ու խենթօրէն սիրեցի,
Մեղքի դարպասն ոսեմած։

Ո՜հ, մինչ կ՚անցնիմ ես այս ծովէն ալեկոծ,
Եղիր ինծի ապաւէն,
Ու միշտ եղիր խարիսխ յոյսի ապահով
Երբ ալիքները խուժեն։

Հըզօր են, Մայր, պատրանքներուս կոհակներ,
Ողբերու պէս Նարեկի,
Չունիմ բազուկն ես Յիսուսի հողմասաստ,
Դիւրագայթ եմ, Մայր բարի։

Գէթ աղաչանք մ՚աղբիւրանայ քու սրտէդ
Արցունքով զիս լըւալու,
Ու դուն կարես ինձ ձեռքերո՛վըդ շուշան,
Մաքրութեան սուրբ պատմուճան։

(Visited 29 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: