Շնորհավոր ապրիլի 7 սիրելի կանայք և աղջիկներ

Սիրելի կանայք և աղջիկներ. սրտանց ուզում եմ շնորհավորել Ձեզ մայրության և գեղեցկության տոնի՝ Ապրիլի 7-ի առթիվ, մաղթել Ձեզ քաջ առողջություն, մեծ կանացի երջանկություն: Միշտ եղե՛ք գեղեցիկ: Միշտ եղե՛ք սիրված թե՛ որպես կին, թե՛ որպես քույր և ամենակարևորը թե՛ որպես մայր…

«Օրհնեալ ես դու ի կանայս,
եւ օրհնեալ է պտուղը որովայնի քոյ» (Ղուկ. Ա 42-43)
Ամեն տարի՝ ապրիլի 7-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի ավետման օրը:
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է մայրերի ու մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Այդ օրը բոլոր եկեղեցիներում Սբ. Պատարագ է մատուցվում եւ կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Ապրիլի 7-ը նշվում է ոչ միայն երկնային, այլեւ երկրային կյանքում: 1995 թ.-ից ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր: Հայաստանում ավանդույթ է

ձևավորվել տոնել կանանց նվիրված երկու տոն՝ մարտի 8-ն ու ապրիլի 7-ը, միայն թե պետական տոնացույցում ապրիլի 7-ն, ի տարբերություն մարտի 8-ի, աշխատանքային օր է։ Տոնը նշվում է, ավելին՝ մեզանում երկու ամսաթվերի՝ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի միջեւ ընկած հատվածն արդեն վերածվել է կանանց մեծարման մեկամսյակի:

(Visited 205 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: