Հայրերից հետո մնում են․․․

Հայրերից հետո մնում են իրենց կառուցած տան պատերը,հողաթափերը, որ միշտ նորի տեսք ունեն, որովհետև ոտքերը հայրերի քիչ են եղել տանը,որովհետև «հայր լինելն» այդպես էլարձակուրդ չուներ:

Հայրերից հետո չմեխված աթոռներ են մնում նկուղում,կատակներ, որոնք երբ հնչում են օտար շուրթերից՝ ծիծաղը դառնահամ է թվում:Հայրերից հետո խոհանոցում մի կին է մնում մենակ,ով սովորում է պահածոները բացել ինքնուրույն,ով կարոտում ու անիծում է՝ միաժամանակ:

Հայրերից հետո մնում են կիսատ թողած գործերը,որոնք որդիների համար կա՛մ օրհնանք են դառնում, կա՛մ բեռ:
Հայրերից հետո մնում են դուստրեր,ովքեր մինչև մահ փնտրում են «հայրերի»,բայց իրենց թիկունքը չեն վստահում
ժայռերի՛ն անգամ…

Հայրերից հետո լուսանկարներ են մնում,որտեղ նրանք, ինչպիսին էլ լինեն, երջանիկ են թվում…
Ադի Ալյեն

(Visited 66 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: