Ինչպե՞ս ավելի հանգիստ, եւ ավելի լավ քնել. մասնագետի խորհուրդները

Քնի խանգարումների դեմ պայքարի մասին գրքի հեղինակ, ամերիկացի նյարդաբան Քրիս Ուինթերը կիսվել է մի քանի խորհուրդներով, որոնք կարող են օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ավելի արագ եւ ավելի լավ քնել:

Men’s Health պարբերականը գրում է, որ մասնագետը խորհուրդ է տալիս անքնությունից տառապող մարդկանց մի քանի աստիճանով իջեցնել ննջասենյակի ջերմաստիճանը: Բանն այն է, որ զովությունն օգնում է ձեզ քնել եւ ավելի երկար քնել:

«Տարածված է այն համոզմունքը, որ քնի հետ կապված ցանկացած խնդիր կարելի է շտկել՝ ավելի լավ ներքնակ, ավելի փափուկ բարձ, բարձր տեխնոլոգիական պիժամա գնելով»,- ասել է Ուինթը՝ նշելով, որ իրականում ամեն ինչ այդպես չէ եւ նշված իրերի դերն այնքան էլ մեծ չէ, ինչպես կարող է թվալ:

Մասնագետի խոսքով՝ կա քունը բարելավելու մի քանի մեթոդ. մարզվելը, ալկոհոլի օգտագործման նվազեցումը, մեդիտացիան: Բացի այդ, խորհուրդ է տրվում միշտ քնել եւ արթնանալ միեւնույն ժամին:
«Քնի կայուն ժամանակացույցի առկայությունն օգնում է ուղեղին հասկանալ, թե երբ է գալիս քնելու ժամանակը»,- ասել է նյարդաբանը:

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: