Գիտնականները կապ են գտել տեստոստերոնի մակարդակի եւ մելանոմայի հավանականության միջեւ

Գիտնականները կապ են գտել տեստոստերոնի մակարդակի եւ մելանոմայի հավանականության միջեւ

Տեստոստերոնի մակարդակի եւ մելանոմայի միջեւ կապ կա, պարզել են International Journal of Cancer ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ապագայում տղամարդկանց մոտ մելանոման հնարավոր կլինի բուժել դեղամիջոցներով, որոնք հակազդում են այս սեռական հորմոնի էֆեկտներին:

Տղամարդկանց շրջանում քաղցկեղի շատ տեսակների զարգացման հավանականությունն ավելի բարձր է, քան կանանց շրջանում: Այս տարբերությունն ընդունված է պայմանավորել կենսակերպի գործոններով, ինչպես նաեւ սեռական հորմոնների ազդեցությամբ: Սակայն հորմոնների դերը լավ ուսումնասիրված է միայն տղամարդկանց յուրահատուկ ուռուցքների համար, օրինակ՝ շագանակագեղձի քացկեղի համար:

Նոր հետազոտության հեղինակների խոսքով՝ նախկինում հայտնի էր, որ մելանոմա տարած տղամարդկանց շրջանում մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը եւ հակառակը: Այս պատճառով նրանք սկսել են մտածել, որ այս երկու չարորակ ուռուցքները կարող են ունենալ ընդհանուր կենսաբանական մեխանիզմներ: Պոտենցիալ կերպով այդպիսի ընդհանուր նախահակվածության գործոն կարող է լինել տեստոստերոնը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց շրջանում մելանոմայի զարգացման հավանականությունը 35 տոկոսով մեծանում է արյան մեջ լիտրին յուրաքանչյուր 50 պիկոմոլում ազատ տեստոստերոնի (սպիտակուցի հետ չկապված) մակարդակի աճին զուգահեռ: Դրանից բացի, տղամարդկանց մոտ ազատ տեստոստերոնի բարձր մակարդակը կապված էր շագանակագեղձի քաղկեղի, իսկ կանանց մոտ դաշտանադադարից հետո կաթնագեղձի քաղցկեղի եւ էնդոմետրիայի հավանականության մեծացման հետ:

(Visited 19 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: