Բարի լինի օրդ Հայ ու Հայաստանս
Համո Սահյան «Հայաստան ասելիս»
Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է… Կմնամ, կլինեմ այսպես:
Այդպես վարանոտ մի նայիր դու ինձ,
Ես չեմ բաժանվում խաբված ու դժկամ,
Ես հեռանում եմ քո ճանապարհից
Որպես հին ընկեր, որպես բարեկամ:
Ես քեզ օրհնել եմ, որ դու միշտ կյանքում
Երջանիկ լինես, չունենաս թախիծ,
Ու հիմա, որպես մի հին տխրություն,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:
Մտահոգվել եմ ես միշտ քեզ համար,
Որ հանկարծ ոտքդ չդիպչի քարի,
Ու հիմա, որպես քո ճամփի մի քար,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:
Քեզ բարի ճամփա, գնա, սիրելիս,
Ես էլ ուժ չունեմ քեզ հետ քայլելու,
Ես ինձ կորցրի քեզ որոնելիս,
Գնում եմ հիմա ես ինձ գտնելու…
ՊԵՐՍԻ ՇԵԼԼԻ