18 ամյա աղջիկը հասավ «Միսս Իտալիա» եզրափակիչ. երբ նա բարձրացրեց զգեստի․․․

Վերջին ժամանակներում աշխարհի ամենաանկախատեսելի միջոցառումներն ավելի զարմանալի են դառնում: Խոսքը գնում է գեղեցկության մրցույթների մասին, որտեղ ավելի շատ են հայտնվում համարձակությամբ լի մասնակիցներ, ովքեր եկել են ապացուցելու, որ գեղեցկությունը՝ հարաբերական հասկացություն է:

Ուշադրության կենտրոնում է հայտնվել «Միսս Իտալիա» մրցույթի մասնկաիցը՝ 18 ամյա Կյարա Բորդին:Նա իր անունը գրել է պատմության մեջ՝ դառնալով հաշմանդամություն ունեցող՝ գեղեցկության մրցույթի առաջին մասնակիցը: Աղջիկն ունի մեկ ոտք:
13 տարեկանում աղջիկը կորցրել է ձախ ոտքի մի հատվածը՝ հեծանիվով մեքենայի տակ ընկնելով:

Վերականգնումը շատ բարդ էր Կյարայի համար՝ հատկապես հոգեբանական առումով:Համակերպվելով նոր ես-ի հետ՝ աղջիկը մասնակցեց մրցույթին ոչ այնքան հաղթելու, այլ ցույց տալու համար, որ կյանքը հիասքանչ է, ինչ էլ որ լինի:
Անսպասելի էր և բոլորի, և Կյարայի համար, որ նա կարողացավ հասնել եզրափակիչ:

Համաձայն ժյուրիի որոշմանը՝ Կյարա Բորդին զբաղեցրեց երրորդ տեղը:—Իմ փոքրիկ ճանապարհորդությունը դեպի գեղեցկության մրցույթը ավարտվեց երրորդ տեղը գրավելով:Ես անչափ երջանիկ եմ, չէ որ դա հսկայական փորձ է, աննկարագրելի բավականություն, որը ստացա մի քանի օր տևած աշխատանքից հետո…Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ շատերը քննադատեցին աղջկան:

Ոմանք համարեցին, որ աղջիկն այդքան հեռու գնաց, քանի որ նրան ուղղակի խղճացել են՝ հաշմանդամություն ունենալու պատճառով:—Ես չունեմ ոտք, իսկ դուք՝ սիրտ և ուղեղ,-այդպես է պատասխանել Կյարան՝ նման մեկնաբանություններին:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: