Փոխհրաձգություն Ադրբեջան–Իրան սահմանին, կա վիրավոր․

Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից սահմանը հատած երկու քաղաքացու ձերբակալելու նպատակով։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով երկրի պետական սահմանապահ ծառայությանը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4-ին` տեղի ժամանակով ժամը 06:15-ի սահմաններում, «Ֆիզուլիի շրջանի Բեյուկ Բահմանլի գյուղի մոտ գտնվող Հորադիզի սահմանապահ ջոկատի տարածքում»։

Զինծառայողները տագնապի ազդանշանով են գործել, սպասարկման գոտին ամբողջովին փակվել է։ Գործողությունների ընթացքում սահմանախախտներից մեկը վիրավորում է ստացել, երկրորդը թաքնվել է դեպքի վայրից և անցել Իրանի տարածք։

Վիրավորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրան տեղափոխել են Ֆիզուլիի (Վարանդա) ախտորոշիչ կենտրոն:
Դեպքի վայրում ընդհանուր 5,3 կգ քաշով երկու տուփ թմրանյութ է հայտնաբերվել։Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել։
Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին արցախյան հակամարտության գոտում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ֆիզուլին անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։

(Visited 23 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: