Ո՞ր սննդակարգն է երկարացնում կյանքը

Ո՞ր սննդակարգն է երկարացնում կյանքը

Չինացի գիտնականները պարզել են, թե ինչպիսի սննդակարգն է կարող երկարացնել կյանքը: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ երկարակեցության համար անհրաժեշտ է ավելի շատ բանջարեղեն եւ միրգ ուտել:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են սննդային սովորությունների 26 առողջապահական

հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել են շուրջ 1.9 միլիոն մարդ Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Ավստրալիայի 29 երկրներից եւ տարածաշրջաններից: Ինչպես պարզվել է, այն մարդիկ, ովքեր օրական մոտ 5 բաժին միրգ եւ բանջարեղեն են կերել, ունեցել են կյանքի ամենաերկար տեւողությունը:

Սակայն ոչ բոլոր մրգերն ու բանջարեղեններն են առողջարար եւ ոչ բոլորն են նույն կերպ նպաստում երկարակեցությանը: Մետաանալիզը ցույց է տվել, որ օսլա պարունակող բանջարեղենի (օրինակ՝ սիսեռ, եգիպտացորեն, կարտոֆիլ) օգտագործումը չի նվազեցնում վաղաժամ մահվան վտանգը: Իսկ առավել

օգտակար են կանաչ տերեւային մթերքները, ինչպես նաեւ բետա-կարոտինով եւ վիտամին C-ով հարուստ մրգերն ու բանջարեղենը, մասնավորապես՝ ցիտրուսային մրգերը, հատապտուղները եւ գազարը:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: