Խմբում հղիներ ունե՞նք Տեսեք թե ինչպես է պետք սնվել ծննդաբերությունից հետո,որպեսզի չգիրանաք

Շատ կանայք ծննդաբերությունից հետո արագ քաշ են գցում՝ երեխայի, պլացենտայի և պտղաջրերի քաշից զատ. 1-2 շաբաթում օրգանիզմից հեռանում է մոտավորապես 2 լիտր կուտակված հեղուկ: Ծննդաբերությունից հետո մի քանի շաբաթ տևող արյունահոսությունը համարվում է նորմալ. արգանդը մաքրվում է բջիջներից,

որոնք այն կապել են պլացենտայի հետ: Ծննդաբերությունից մի քանի օր կամ շաբաթ անց կարող է մի վիճակ զարգանալ, որը կոչվում է հետծննդաբերական թախիծ կամ «բեբե-բլյուզ»:

Պետք է հիշել, որ ճնշված վիճակը ժամանակավոր է և անպայման կանցնի: Բացի այդ, այն պայմանավորված է ո՛չ միայն հոգեբանական վիճակով, այլ նաև` հորմոններով. այնպես որ, տխրության և թախծի համար պետք չէ ինքնաքննադատությամբ տարվել:

Պե՞ՏՔ Է ԿԵՐԱԿՐՈՂ ՄՈՐԸ` ԿԱԹՈՎ ԹԵՅ

Ամենատարածված ժողովրդական խորհուրդներից է կերակրող մորը կաթով և շաքարավազով թեյ խմելը: Պնդում են, որ այս ըմպելիքը կնպաստի առատ կաթնարտադրությանը: Դա ո՛ միայն ճիշտ չէ, այլև պոտենցիալ վնասակար է: Նախ, երեխան կարող է լակտոզայի նկատմամբ անընկալություն ունենա և կրծքով կերակրումը վտանգի տակ դրվի: Հաջորդը. այդ ըմպելիքով մայրը մեծ քանակի շաքարավազ և ավելորդ կալորիաներ կստանա, որը կխանգարի նրա քաշի նվազմանը:

Մյուս կողմից, կերակրող մոր օրգանիզմի հեղուկների պահանջն, իսկապես, բարձրացած է: Օրգանիզմն ինքն է այդ մասին ազդանշան տալիս հենց կերակրման ժամանակ: Լավագույն ըմպելիքներն են՝ սովորական ջուրը, ջրով բացված հյութը, բուսական թեյերը, կոմպոտները: Իսկ սուրճը պետք է սահմանափակել մինչև օրական 2 գավաթ. մոր կաթի մեջ անցած կոֆեինը կարող է երեխայի մոտ առաջացնել գրգռվածություն:

Եվ, իհարկե, կերակրող մայրը պետք է խուսափի ալկոհոլային խմիչքներից. կրծքի կաթի մեջ անցած ցանկացած քանակով ալկոհոլը վտանգավոր է երեխայի համար:

Եթե, այնուամենայնիվ, կերակրող մայրն օգտագործել է ալկոհոլային խմիչք, պետք է հաշվարկի, թե երբ կարող է երեխային մոտեցնել կրծքին, որպեսզի նրան վնաս չպատճառի: Կարելի է նախապես կթած կաթ պահել, որպեսզի բաց թողնված կերակրումը լրացվի դրանով:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: