Աստղագուշակ․ ապրիլի 6
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Անհանգիստ օր է: Կուզենաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, բայց պայմանները թույլ չեն տա այդպես վարվել, միանգամից մի քանի գործեր ուշադրություն կպահանջեն: Հնարավոր են աշխատանքի և բիզնեսի հետ կապված անսպասելի առաջարկներ: Մի շտապեք ընդունել դրանք: Սկզբում առավելագույն ինֆորմացիա հավաքեք, ինչպես հարկն է մտածեք դրանք:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Դուք հմայիչ կլինեք, և դա շուրջը բոլորը կնկատեն: Շատ Խոյերի մարդկանց հետ լեզու գտնելը կօգնի կարևոր հարցերի լուծման ժամանակ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
7STOPPED
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսին դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, բայց վատ ժամանակ չէ հին գործերն ավարտելու, իսկ հետո նոր բան ստանձնելու համար: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, քննարկել երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հարցերը:
Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, հաջող գնումներ անելու հնարավորություն կտա: Հավանական են աշխատանքի հետ կապված առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք. նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Հաճախ տարաձայնություններ կառաջանան, երբեմն թեժ կվիճեք նրանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ էիք: Այդ ամենը հազիվ թե լուրջ արտացոլվի հարաբերություններում, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք: Կարող եք հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի:
Օրվա երկրորդ կեսը հաճելի լուրեր է խոստանում: Այդ հատվածում հավանական են հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հին ընկերները կուրախացնեն հետաքրքիր առաջարկներով և կաջակցեն ձեր շատ նախաձեռնությունների:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Առավոտյան խառնաշփոթից խուսափելը բարդ կլինի, բայց մնացած հարցերում օրը լավ կդասավորվի: Կարող եք լուծել կազմակերպչական հարցերը, զբաղվել փաստաթղթեր ու պաշտոնական նամակներ կազմելով, դիմել պետկազմակերպություններին: Կհաջողվի պահել բոլոր ձևականություններն ու նույնիսկ աննշան թերացումներ թույլ չտալ:
Հավանական են առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չի լինի: Օրվա երկրորդ կեսը հաջող է ֆինանսների տեսանկյունից, հաջող գործարքներ ու գնումներ է խոստանում: Այդ հատվածում հավանական են ընտանիքի անդամներից մեկին վերաբերող լավ նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը բավական հոգնեցնող կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել ոչ հոգեհարազատ գործերով: Բայց դրանցից էլ գլուխ կհանեք, եթե որոշեք ձեր ձևով գործել. ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել: Կուրախացնի հին ծանոթների աջակցությունը: Նրանց շնորհիվ դուք դատարկ բաների պատճառով ապրումներ չեք ունենա, կգործեք ու հաջողության կհասնեք:
Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերով զբաղվելու համար: Կարող եք օգտակար իրեր գնել, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա: Դուք արագ կընտրեք այն, ինչ պետք է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Թեթև, ոգեշնչող ու հետաքրքիր կլինի օրվա սկիզբը: Շատ բան հաջող կդասավորվի, աստղերի շնորհիվ կկարողանաք շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել: Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Արագ գործելով ու համառություն դրսևորելով՝ դուք կկարողանաք իրագործել ամենահամարձակ ծրագրերը:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մտերիմների հետ, քննարկել ընդհանուր գործերն ու միասին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել: Չեն բացառվում ուշադրության նշանները, որոնց համար ուրախ կլինեք, ինչպես նաև ռոմանտիկ անակնկալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարենպաստ օր է: Հատկապես արդյունավետ կլինի նրա առաջին կեսը: Այդ հատվածում ոչ մի րոպեն զուր չեք վատնի, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Հնարավորություն կունենաք ամրապնդել գոյություն ունեցող կապերն ու լրիվ նոր համախոհներ ձեռք բերել: Ճիշտ է, դրա համար պիտի նախաձեռնող լինեք ու առաջին քայլն անեք: Շրջապատողները ձեզ կաջակցեն:
Երեկոյան լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Արժե փոքրիկ դադար վերցնել, հանգստանալ ու վերականգնել ուժերը: Այդ հատվածը հարմար է կոսմետիկ ու բուժիչ պրոցեդուրաների համար, որոնք նկատելի արդյունք կտան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Արդյունավետ, հագեցած օր է, որը շատ, այդ թվում՝ բարդ ու խճճված գործերից հրաշալի գլուխ հանելու հնարավորություն կտա: Դուք ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, կշռադատված որոշումներ կընդունեք, կղեկավարվեք սեփական փորձով ու առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշի խորհուրդներով:
Չեն բացառվում դրական փոփոխությունները ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում, դրանց փոխարինելու կգան փոխհասկացողությունն ու աջակցությունը: Կարող եք միասին լրիվ նոր բան ստանձնել, դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հավանական են դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Անհանգիստ, բայց հաջող օր է: Հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ ընդունել: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի: Ինտուիցիան հաճախ ճիշտ որոշումներ կհուշի, կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Նրանց հետ շփումները շատ օգտակար կլինեն:
Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շահավետ գործարքները: Շատ Աղեղնավորներ իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնակալներ կբերի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Անհանգիստ, բայց բավական հաջող օր է: Աշխատեք արագ որոշումներ ընդունել, ժամանակը երկար վեճերի վրա չվատնել: Արժե լսել ինտուիցիայի ձայնին, քանի որ այն հստակ ու ժամանակին հուշումներ կանի: Օգտակար կլինի համախոհներին աջակցության հարցով դիմելը. միասին ավելի արագ կհասնեք դրված նպատակներին:
Երեկոն կուրախացնի դրամական մուտքերով: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված հաճելի գնումներ անել, ինչ-որ բանով ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին: Լավ է այդ հատվածի համար հոգնեցնող գործեր չծրագրեք: Օգտակար կլինի հանգստանալը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Պատրաստ եղեք միանգամից մի քանի գործով զբաղվել: Ձեզ հագեցած օր է սպասվում, մտածելու համար ժամանակ քիչ կլինի, այդ իսկ պատճառով ստիպված եք լինելու ղեկավարվել ինտուիցիայի հուշումներով: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին գործերին, հիշել խնդիրների մասին, որոնք վաղուց լուծված էիք համարում:
Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, արագ նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կգտնեք: Բաց մի թողեք գործնական կապերն ամրապնդելու և այն մարդկանց աջակցությունը ստանալու հնարավորությունը, որոնցից շատ բան է կախված:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբը կարող է լարված լինել, բայց չարժե շտապել եզրահանգումների հարցում ու հրաժարվել կարևոր գործերից: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, իսկ դուք կհասկանաք՝ ինչպես օգտվել աստղերի աջակցությունից: Լրիվ անսպասելի գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործումը ձեր առաջ նոր բարձունքներին տանող ճամփա կբացի:
Հավանական են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ստեղծագործելու և երևակայություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող զբաղմունքների համար: Դուք պատրաստ կլինեք փորձարկումներ անել, իսկ դա շատ դուր կգա շրջապատողներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: