Աշխարհի ամենաերկար ծննդաբերությունը տևել է 75 օր
Սովորաբար միջին վիճակագրական ծննդաբերությունը տևում է մի քանի ժամ կամ մի փոքր ավելի շատ: Սակայն մեր այսօրվա հերոսուհին սովորականից ավելի երկար ծննդաբերություն է ունեցել:
Հերոսուհին՝ 31-ամյա Ջոանա Կրշիշտոնեկը, սկսել է ծննդաբերել հղիության 21-րդ շաբաթում, քանի որ, ինչպես պարզվել է, կինը եռյակի էր սպասում: Սովորաբար երեխաները կազմավորված են լինում 38-րդ շաբաթում, այդ ժամանակ նրա երեխաները կյանքին պատրաստ չէին, և բժիշկները որոշեցին, որ ամենալավ որոշումը ծննդաբերությունը երկարաձգելն է: Ապագա մայրիկը որոշումը միանգամից և հեշտ չկատարեց, սակայն արեց այնպես, ինչպես որ խորհուրդ էին տվել բժիշկները:
Կնոջն այնպիսի դիրքով էին դրել, որ ոտքերը գլխից վերև լինեն: Այս դիրքով աղջիկը 75 օր անցկացրեց, դա մոտավորապես 2.5 ամիս է: Արդյունքում ծննդաբերությունը հաջող անցավ՝ չհաշված անշարժ պառկելու ժամանակահատվածը: Բարեբախտաբար, երեխաներն առողջ են ծնվել:
Քանի որ կնոջ օրգանիզմը երկար ժամանակ սթրեսի է ենթարկվել, նրան երկարաժամկետ հանգստի են ուղարկել, իսկ երեխաներին դրել են ինկուբատորի մեջ, սակայն ոչ երկար ժամանակով. մի քանի շաբաթ անց ընտանիքը վերամիավորվել է: