Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Աթենան առօրյա հագուստով է։ Երգչուհին արձակել գեղեցիկ հարդարված մազրեն ու նախընտրել նուրբ դիմահարդարում։ Նա խոշոր ականջօղեր է ընտրել, իսկ հրապարակման մեկնաբանություններում գրել է. «Մի փոքր փայլ թողեք, ուր գնում եք»։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Գերմանիայում։ «Շատ գեղեցիկ», «այս գեղեցկությանը կարող եմ նայել ժամեր շարունակ»,- երգչուհուն հաճոյախոսություններ են գրել հետեւորդները։
Ավելի վաղ NEWS.am STYLE-ի «20 փաստ» խորագրի շրջանակներում Աթենան, պատասխանելով հարցին, թե ովքեր կամ ինչն են նրան ոգեշնչում, ասել էր. «Ինձ կարող են ոգեշնչել ամենօրյա փոքրիկ բաները, որոնք ինձ հիշեցնում են, թե որքան օրհնված եմ ես: Իհարկե, ինձ շատ են ոգեշնչում նաեւ երկրպագուներս. նրանք ինձ առաջ գնալու ուժ են տալիս, եւ ես նրանց շատ եմ սիրում»։