ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ՈՒՂՂՎԱԾԱՍՏԾՈՒՆ․․․

Իսկ թե այս խեղդող մահվան հեծության ու ցավերի մեջ՝ մարդասիրությա՛մբ Դու ինձ ժամանես, Տէ՛ր Հիսուս Քրիստոս՝ Սուրբ Գրի խոստմամբ լիացնելո՛վ ինձ, թե՝ մեծ մեղքերը դադա՛ր են գտնում Քո բժշկությամբ, որով և ի՛նքս էլ ամենառատ Քո քաղցրությամբ պատվաստվելով

Քեզ, Լույսի կերպարդ պիտ ձևավորի Հոգին Սուրբ իմ մեջ՝ վերստին որպես գտնվա՛ծ մեկին, Քո կամքով արդեն՝ ամո՛ւր հաստատված, քավությա՛ն դեղով ստեղծաբանված, տանել դնելո՛վ փրկության դասում, հավիտենական կյանքում գտնվող անմահների՛դ հետ՝ ովքեր իրենց մեջ չե՛ն կրում ախտեր, և Քե՛զ՝ Քո Հոր հետ, և Հոգուն Քո Սուրբ՝ փա՛ռք հավիտյա՜նս: Ամէ՛ն:

Սուրբ Գրիգոր Նարեկացի
Թարգմանությունը գրաբարից՝ Մաքսիմ Ոսկանյանի
Նկարը՝ ԽՍՀՄ ժող. նկարիչ Հրաչյա Ռուխկյանի

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: