Ռաֆոն մահից առաջ գիտակցության է եղել`աղոթել լսելի ձայնով, ասել է, որ ապրել է ուզում․ (տեսանյութ)

Դեռ խաղաղ պայմաններում՝ մի քանի ամսվա ընթացքում, 2 ԱԹՍ է խոցել՝ առաջինը` 25.09.2019 թվականին` «ORBITER-2» տիպի անօդաչու, որի​ համար պարգևատրվել է` «Մարտական ծառայություն» մեդալով,​ երկրորդը եղել է 21.04.2020 թվականին` «ORBITER» տիպի անօդաչու​,​ ինչի համար էլ պարգևատրվել է «Արիության» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։ 26-ամյա Ռաֆոն կապիտանի իր կոչումը ստացել է պատերազմի օրերին` 01.11.2020-ին` իրեն փայլուն դրսևորելու և իր առջև դրված գերխնդիրն իրականացնելու համար…

Պաշտոնը` Օսա-ԱԿ զենիթային-հրթիռային դիվիզիոնի 1-ին զենիթային մարտկոցի հրամանատարի տեղակալ… Օսա-ԱԿ համալիրի միջոցով, պատերազմի 43 օրերին, խոցել է շուրջ 22 անօդաչու, ինչի համար էլ ծառայակիցները նրան սկսել են անվանել​ «Երկնքի տիրակալ»։ 2021 թվականին պատրաստվում էր ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որպեսզի էլ ավելի զարգացներ մասնագիտական հմտությունները։ Նշանված էինք, 2021 թվականին պատրաստվում էինք ամուսնանալ» — այս մասին Armday.am – ի հետ զրույցում պատմում է Ալինան՝ Ռաֆոյի նշանածը։

Կապիտան Ռաֆիկ Գևորգի Օրդոյանը ծնվել է 1994 թվականին, պատերազմի 43 օրերին Օսա-ԱԿ համալիրով խոցել է 22 անօդաչու, Արցախի նախագահ` Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ռաֆոն, կրթություն է ստացել` մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի հակաօդային պաշտպանության ֆակուլտետում։

Մինչ այդ սովորել է Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանում, կիսատ թողնելով ուսումը՝ զորակոչվել բանակ, 6 ամիս ծառայելուց հետո, որոշում է կայացրել մասնակից դառնալ հայրենիքի պաշտպանությանը։ Ռազմական համալսարանը ավարտելուց ու լեյտենանտի կոչում ստանալուց հետո՝ ծառայության է անցել Ակնայում (Աղդամ)։ 3 տարի շարունակ հսկել է Ակնայի (Աղդամի) երկինքը և դեռ 2019 թվականից էր դարձել թշնամու ԱԹՍ֊ների ահ ու սարսափը։

«Դեռ 2019 թվականի աշնանը երբ լայնամաշտաբ պատերազմական գործողություններ չկար ,ինչպես նարև 2020 թվականի գարնանը խոցել է 2 անօդաչու, ինչի համար էլ պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։ Հերոս Կապիտանը, կյանքով լեցուն, նրբանկատ, չափազանց ուշադիր, իր յուրաքանչյուր սիրելի մարդու նկատմամբ անմնացորդ նվիրվող անձնավորություն էր։ Լավ խոսքերն ու բառերը չափազանց քիչ են իրեն բնութագրելու համար, Ռաֆոն իդեալական անձնավորություն էր՝ իր բնավորության յուրաքանչյուր կողմով..» -ասում է Ալինան։

Ռազմական ոլորտում ունեցած հաջողությունները Ռաֆոյի համար բավարար չեն եղել, որոշել էր բացահայտել իրավագիտության ոլորտը։ Հետագա` լավ ապագայի համար ցանկանում էր 2021 թվականին ընդունվել ԵՊՀ` իրավագիտության ֆակուլտետը։ Զինվորների կողմից սիրված ու հարգված հրամանատարը տանել չէր կարողանում անարդարությունը, մշտապես հավասարություն պահպանելը, թույլերին` թև ու թիկունք լինելը առաջնային պայման է եղել նրա համար։

(Visited 19 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: