Թափվում մազերը սթրեսի ժամանա՞կ․․․

Շատերը նկատել են, որ սթրեսի ժամանակ մազերը թափվում են: Հարվարդից ծագումնաբանները կարողացել են բացատրել այդ օրինաչափությունը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կրծողների մոտ քրոնիկ սթրեսի ժամանակ կորտիկոստերոն է արտադրվում: Հենց դա է ճնշում մազերի աճը: Մարդկանց մոտ այդ հորմոնի նման է կորտիզոլը՝ այսպես կոչված սթրեսի հորմոնը: Դրա մակարդակի բարձրացումը հանգեցնում է մազի ֆոլիկուլների անցումը հանգստի փուլի: Իսկ կորտիկոստերոնի մակարդակի անկումը հանգեցնում է նոր մազերի աճին:

Մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ կորտիկոստերոնը՝ ազդելով մաշկային պապիլաների վրա, ճնշում է Gas6 գենի էքսպրեսիան: Այդ գենը կապված է սպիտակուցի հետ, որը նպաստում է մազի ֆոլիկուլի ցողունային բջիջների բազմացմանը: Հետեւաբար, Gas6-ի էքսպրեսիայի վերականգնումը նպաստում է մազերի աճի վերսկսմանը:

Քրոնիկ սթրեսը եւ կորտիկոստերոնի մակարդակի բարձրացումը երկարացնում են ցողունային բջիջների հանգստությունը եւ մազերի ֆոլիկուլները պահում են քնած վիճակում:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: