Երեկոյան աղոթք քնելուց առաջ

ԵՐԵԿՈՅԱՆ ԱՂՈԹՔ ՔՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ, ու օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղաւոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին:

Եվ այժմ աղաչում եմ Քեզ, Տեր իմ և Աստված իմ, որ ստեղծեցիր ցերեկը՝ գործելու և գիշերը՝ մեր տկար բնության հանգստի համար, արդ, տուր Քո ծառային մարմնով ննջել և հոգով ու մտքով արթուն մնալ: Տեր իմ և Աստված իմ, ահա ես ննջում եմ ու ընկած եմ անկենդան դիակի նման և չգիտեմ՝ ե՞րբ ու ինչպե՞ս եմ արթնանալու, ուստի հոգիս, մարմինս և իմ բոլոր պարագաները Քո անհուն ողորմության մեջ են:

Եվ խնդրում եմ, որպեսզի Դու Քո ամենազոր աջով կնքես Քո ծառայի տեղն ու հարկը, ելքն ու մուտքը, որ ննջեմ ապահով և աներկյուղ, խաղաղությամբ ու առանց փորձանքների: Պահպանիր ինձ իմ հոգեկան և մարմնական բոլոր թշնամիներից ու նրանց որոգայթներից, փրկիր ինձ խավարում շրջող չարից, գիշերային և զարհուրեցուցիչ երևումներից: Մաքրիր իմ միտքը բոլոր թյուր մտածումներից, աղտեղի խորհուրդներից և բոլոր մեղսածին շարժումներից:

Քո հանցավոր ծառային պահապան և վերակացու կարգիր երկնային զինվորություններիդ բանակին՝ իմ հրեշտակի հետ, ու Քրիստոսիդ ամենահաղթ Խաչի նշանը, որոնց (օգնությամբ) այս գիշեր կննջեմ ապահով և աներկյուղ ու խաղաղությամբ կհասնեմ առավոտյան ժամին, որպեսզի և այնժամ փառավորեմ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, Որին միշտ վայել է փառքը և երկրպագությունը հավիտյանս հավիտենից. ամեն:

(Visited 1 599 times, 2 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: