Կոկա-Կոլա ընկերության նախկին գործադիր տնօրեն Բրայան Դայնսոնի ելույթը, որ տևել է 30 վայրկյան…

Կոկա-Կոլա ընկերության նախկին գործադիր տնօրեն Բրայան Դայնսոնի ելույթը, որ տևել է 30 վայրկյան։
«Պատկերացրեք՝ կյանքը խաղ է` կազմված 5 գնդակների աճպարարությունից։ Դրանք են՝ աշխատանք, ընտանիք, առողջություն, ընկերներ և հոգի։ Ձեր խնդիրն անընդհատ այդ գնդակները վերևում պահելն է։

Դուք կհասկանաք, որ աշխատանքի գնդակը ռեզինե է. եթե հանկարծակի այն գցեք, նորից վեր կբարձրանա։
Իսկ մնացած 4 գնդակները` ընտանիքը, առողջությունը, ընկերները և հոգին, ապակե են: Եվ եթե դրանցից մեկը պատահաբար գցեք, այն անվերադարձ կփչանա՝ կխազխզվի, կճաքի, լուրջ կվնասվի կամ էլ ջարդուփշուր կլինի:

Այն երբևիցե չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր: Դուք պետք է դա գիտակցեք և փորձեք այնպես անել, որ դա տեղի չունենա։
Աշխատեք առավելագույն արդյունավետությամբ աշխատանքի ժամանակ և ժամանակին տուն վերադարձեք: Անհրաժեշտ ժամանակ հատկացրեք Ձեր ընտանիքին, ընկերներին և լիարժեք հանգստին:Արժեքն արժևորվում է միայն այն ժամանակ, երբ այն գնահատում են»։

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: