Մենք Ձեր նմանների կարիքը շատ ունեք․ հանգչիր խաղաղությամբ հերոս

Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Կյանքի 82–րդ տարում այսօր մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը…Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց իր ընկերներից գնդապետ Արա Մուրադյանը։

Արկադի Տեր–Թադևոսյան. Կոմանդոս

Ես իմ գործն եմ արել, դա հերոսություն չէ. այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է
Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։

Նա Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։

1992 թվականի մայիսին 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը` Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: