Վասն զի դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց

Տէր երկնի եւ երկրի, Արարիչ ամենայն արարածոց, երեւելեաց եւ աներեւութից: Առ քեզ կարդամք յամենայն ժամ, զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն քո, եւ արքայութիւն քո ամենեցուն տիրէ: Շնորհեա՛ մեզ երկիւղիւ ի պաշտօն քո կանխել հանապազ. սիրել զքեզ ի բոլոր սրտէ եւ ի բովանդակ մտաց եւ յամենայն զօրութենէ մերմէ

պահել զպատուիրանս քո: Համբառնալ առ քեզ զձեռս մեր ի սրբութիւն առանց բարկութեան եւ երկմտութեան եւ գտանել ի քէն զշնորհս եւ զողորմութիւն, եւ զառաքինասէր գործոցն յաջողութիւն: Վասն զի դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց եւ քեզ վայել է փառք իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ երեւելի լուսով քով զուարճացուցեր զամենայն արարածս քո, իսկ իմանալի լուսով պատուիրանաց քոց՝ զամենեսեան լուսաւորեցեր զհաւատացեալս ի քեզ: Զօրացո՛ եւ զմեզ, Տէ՛ր, ի պահպանութիւն պատուի րանաց քոց, ի տուընջեանս յայսմիկ եւ յամենայն ժամանակի: Որպէս զի

լուսաւորեալ մտօք՝ միշտ զհաճոյս քո արասցուք, եւ հանդերձեալ բարեացդ հասցուք ընդ ամենայն սուրբս քո: Շնորհօք եւ մար դասիրութեամբ Տեառնդ մերոյ եւ Փրկչիդ Յիսուսի Քրիստոսի, որում վայել է փառք եւ իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Visited 33 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: