Մայր Թերեզա․ Խնդրեցի Աստծուց․․․

Ես խնդրեցի Աստծուն, որ վերցնի իմ հպարտությունը, բայց Նա ասաց.
— Ո’չ, հպարտությունը չեն վերցնում, դրանից հրաժարվում են:
Ես խնդրեցի Աստծուն, որ տա ինձ համբերություն, Նա մերժեց.
— Համբերությունը ձեռք են բերում փորձությունների ժամանակ: Այն չի տրվում, այն վաստակում են:

Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ պարգևի երջանկություն, բայց մերժվեցի: Աստված ասաց.
-Տալիս եմ քեզ օրհնություն: Կլինես երջանիկ, թե` ոչ, կախված է քեզանից:
Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ ցավերը, Նա ինձ մերժեց.
— Տանջանքները մարդուն ուղեկցում են դեպի Ինձ:

Ես խնդրեցի Աստծուն, որ իմ հոգին «մեծացնի», «աճեցնի», դարձյալ մերժվեցի: Աստված ասաց.
— Հոգին ինքը պիտի «մեծանա» և «աճի»:
Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ սովորեցնի սիրել այնպես, ինչպես Ինքն ինձ սիրեց: Աստված ասաց.
— Վերջապես հասկացար, թե ինչ է պետք խնդրել:

Ես խնդրեցի… Աստված ինձ համապատասխան փորձություն ուղարկեց, որ կոփվեմ:
Ես խնդրեցի իմաստություն, և Աստված ուղարկեց խնդիրներ ու բարդություններ, որոնց վրա պետք էր գլուխ կոտրել:
Ես խնդրեցի քաջություն: Նա ինձ վտանգավոր իրավիճակներում կանգնեցրեց:

Խնդրեցի սեր, Աստված ինձ մոտ ուղարկեց կարիքավորներին, խեղճերին, որբերին, անտուն լքվածներին, նրանց, ովքեր իմ օգնության կարիքն ունեին:Ես խնդրեցի բարություն ու կարեկցանք, և Աստված ինձ տվեց հնարավորություն:
Չստացա նրանից, ինչ ես էի ուզում, բայց ստացա այն ամենը, ինչ պետք էր ինձ:Աստված լսեց իմ աղոթքը…
Մայր Թերեզա

(Visited 32 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 1
  1. hoopoulse

    overnight cialis delivery Clark txRGaEJIsDsjzNOrxE 5 29 2022

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: