Երեխաները շատ զգայուն են․դաստիարակություն առանց ծեծի ու վախի․․․

Բազմաթիվ հիվանդություններ, բարդույթներ առաջանում են անտեղի ծեծերի և վախի արդյունքում (իհարկե, ճիշտ դաստիրակությունը առանց ծեծի է և վախի):

Մի օրինակ բերեմ: Մի մայր, իր երեխայի հետ, նստած է բազմության մեջ: Երեխային գրկել է մոր ընկերուհին, իսկ երեխան չի հասկանում, որ միզելը վատ բան է և կարծում է, թե այն նման է ջուր խմելուն: Հանկարծ երեխան միզում է քանի որ նրա համար նշանակություն չունի մոր գրկում է դա անում, թե մոր ընկերուհու:

Մայրը բարկանում է և սկսում է նրան ծեծել, առանց բացատրելու, որ այդ արարքի հարկավոր է զգուշացնել: Երեխան չի հասկանում, թե իրեն ինչի համար ծեծում և բնականաբար, դրանից հետո միզելուց առաջ նրա մոտ առաջանում է սթրեսային վիճակ: Նրա մեջ վախ է առաջանում իր բնական պահանջի ժամանակ, որը կարող է հոգեկան լուրջ խնդիրներ առաջացնել երեխայի մոտ:

Երեխայի տեսանկյունից մի չգիտակցված վախ է, սակյան մոր տեսանկյունից այն շատ տրամաբանական:
Մանուկները պետք է իմանան, թե ինչի համար են պատժվում կամ պարգևատրվում, եթե երեխան չիմանա, թե ինչի համար պարգևատրվում կամ պատժվում կկորցնի իր կողմնորոշումը:

Հ.գ. Եթե երեխան միզում է, պետք չէ նրան ընդհատել և վախեցնել: Պետք է թողնել, որ նա հասնի այն բնականոն հասակին, երբ սկսի հասկանալ որ գորգի կամ հագուստի վրա միզել չի կարելի: Դրան կարելի է հասնել առանց կոպտության, բացատրելով:

(Visited 31 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 1
  1. Reorway

    Additional safety information was provided in a double blind, placebo controlled trial in pediatric patients 6 to 12 years of age with known asthma cialis pills chlorpromazine and nortriptyline both increase sedation

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: