Դեպրեսիայի բուժման շատ հետաքրքիր տարբերակ ճապոնացիների կողմից չգիտես լացես թե ծիծաղես

Ես դադարել էի հետևել ինձ, քաշս ահավոր ավելացել էր` գիրացել էի, կարող էի գիշերանոցով անց կացնել ամբողջ օրս և չլվացվել մի 2-3 օր։ Նույնիսկ ատամներս չէի լվանում, իսկ հետո նույնիսկ ապրել չէի ուզում…
Իմանալով սրա մասին, ճապոնացի ընկերուհիս ինձ տարավ մի կլինիկա, ասելով, որ այնտեղ մի շատ հետաքրքիր պրոցեդուրա կա, որից հետո մարդը ասես նոր ծնված լինի…

Նա եկավ իմ հետևից և ես այդպես էլ գիշերանոցով և տնային հողաթափերով գնացի նրա հետ։
Էդ տեսքով գնացինք Տոկիոյի կենտրոն։ Գլխիս սրբիչ փաթաթած։ Ճապոնիայում ընդհանրապես քեզ վրա ուշադրություն չեն դարձնում։ Թեկուզ մերկ քայլիր։ Իրենց ինչ։ Ամեն մեկը իր մտքերի հետ է։ Նրանք սովորություն չունեն ուսումնասիրել այլոց տրանսպորտում, թե փողոցում։ Այդքան ազատ են մարդի Ճապոնիայում։

Գնացինք, ինչ որ թղթեր լրացրեցի։ Ուրեմն, մտա ներս` սենյակի մեջտեղում մի դագաղ է դրված։ Բժիշկը էլի մի քանի հարց տվեց, հետո ինձ կոկիկ հագուստ հագցրեցին, ինչպես պատվավոր մեռելին կհագցնեին ու հրամայեցին.
-Պառկեք դագաղում և զգացեք ձեզ ինչպես հանգուցյալ։ Երբ կցանկանաք դուրս գալ` ահա կոճակը, կսեղմեք և մենք ձեզ կհանենք դագաղից։

Ես պառկեցի։ Ներսում տարօրինակ հոտ կար, բայց օդը թարմացնող նյութ փչեցին և հոտն անցավ։
Վառ գույնի փափուկ մետաքս։ Դագաղի ամբողջ երկայնքով ուլունքներ են կախված։ Պառկել` ուսումնասիրում եմ դագաղը։ Ներսում թաղման երաժշտություն է։ Ճեղքերից թույլ լույս է երևում։ Մեկ էլ լսում եմ, ոնց են ինձ դագաղով դուրս տանում և դնում մեքենայի մեջ։ Որոշեցի սեղմել կոճակը, բայց այն պոկվեց ընկավ…

Ես սկսեցի գոռալ և բարկանալ, որ ես սրա համար չեմ վճարել։ Ու ընդհանրապես, հո չե՞ն գժվել… Էդպես մի տաս րոպե տարան ինձ։ Քիչ քիչ շունչս սկսում է կտրվել։ Մեկ էլ մեկը հրամայեց- «Իջեցրեք», ու զգում եմ, թե ոնց են պարաններով հողի մեջ իջեցնում։ Լսում եմ, թե ոնց են հողը լցնում դագաղիս վրա։ Ու ձայներ եմ լսում, որոնք գնալով խլանում են։

Ես սկսեցի, արդեն ամբողջ ձայնով հիստերիայի մեջ գոռալ, հայհոյել։ Գլխումս միլիոնավոր մտքեր էին։ Որ ինչ որ աղանդավորների ձեռն եմ ընկել ու սրանք ինձ սպանում են` Աում Սենրիկյո։ Սրիկաներ, որոնք ատում են արտասահմանցիներին։ Ու ամենայն հավանականությամբ ճապոնացի ընկերուհիս էլ է սրանցից։ Սատկացնելու եմ սրիկային… ոչխար… Արա, չէ, իրոք թաղում են, անասունները..

Սկսեցի ավելի բարձր գոռալ։ Գոնե մեկը կողքով անցնող կլսի։ Սկսեցի ոտքերով ուժեղ խփել դագաղի կափարիչին։ Ամենասարսափելին էն էր, որ խեղդվում էի։ Ես լացում էի, փսլինքս թշերիս վրայով լցվում էր ականջներս։ Հիստերիայից ու վախից միզեցի։ Էնքան նեղվածք էր դագաղիս մեջ, որ նույնիսկ չէի կարողանում դեմքս սրբել, գերանի պես պառկած էի, ձեռքերս կեղքերիս ձգած, նեղվածք դագաղում։

Մեզի հոտը խեղդում էր։ Անընդհատ կրկնում էի.
-Տեր Աստված, չեմ ուզում մեռնել։
Ահավոր նեղվածք էր, հեղձուցիչ, էլ շնչելու օդ չկար։ Գլուխս սկսեց պտտվել։ Զգացի, որ սկսում եմ մրսել։ Ամբողջ դագաղիս հատակը մեզ էր ու ես սեփական մեզի մեջը պառկած։
-Սառն է հողը,-մտածեցի ու սկսեցի ողբալ մի քսան րոպե։ Արդեն գիտակցությունս կորցնում էի։ Սկսեցի հասկանալ Գոգոլին, որ հնարավոր է նա էլ արթնացել է դագաղում և մահացել ճիշտ իմ պես։

Աչքերիս դեմով սկսեցին անցնել անցյալի պատկերներ.
Ոնց ծվեց աղջիկս, ոնց էի գրկել նրան… նրա առաջին քայլերը… հյուսերը, որ ամեն օր իմ ձեռքով էի հյուսում… Օ՜, աստված իմ, ես ընդհանրապես մոռացել էի աղջկաս մասին…էս անտեր դեպրեսիայից էր…
Հիշեցի, որ ընդհանրապես մորս չեմ զանգում…Հիշեցի, թե կյանքը ինչ հիասքանչ է… որ ապրելը հրաշալի է… իսկ

ես, էշի պես դագաղի մեջ մեռնում եմ…ու ինձ սպանում են իմ սիրելի ճապոնացիները, որոնց ես, հիմարի նման, պաշտում էի։ Ախ, էս ճապոնացիները… ես ձեր…
Ու էստեղ բացվում է դագաղի կափարիչը։ Նայում եմ շուրջս` նույն սենյակում եմ։ Դագաղը և թաղման իլյուզիքն ամբողջը համակարգչային ծրագրերով սարքած էր։

Էլի մի տասը րոպե հոնգուր-հոնգուր լացում էի։ Մի կերպ հանգստացա… հայհոյում էի աջ ու ձախ։ Ընկերուհիս կանգնած ղժժում էր վրաս։
Հետո ինձ տվեցին իմ «մահվան» տեսագրությունը։ Պարզվեց դագաղում տեսախցիկներ էին դրված, որոնք ամեն ինչ տեսագրել էին։

Էդ պրոցեդուրայից հետո, ես նիհարեցի, տեսքի եկա, կրկին սիրեցի կյանքը և էլ վերացան մտքերը, որ ես չեմ ուզում ապրել, կամ ինձ մոտ դեպրեսիա է։ Էլ չեմ ուզում էնտեղ։ Ուզում եմ ապրել այստեղ և հիմա։ Ահա… դուք էլ կսիրենք կյանքը։
Լավատեսի 12 պատվիրանները :

1. Մի մոռացեք թափել աղբը` խոհանոցից… գլխից… կյանքից:
2. Երբ ձեր գործերը վատ են գնում` պարզապես մի գնացեք նրանց հետ:
3. Եթե սխալը կարելի է ուղղել` դա դեռ սխալ չի:
4. Կյանքի լավագույն ուսուցիչը փորձն է։ Իհարկե, թանկ է վերցնում, բայց մատչելի է բացատրում։

5. Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր մտան իմ կյանք և գեղեցկացրին այն, շնորհակալություն նաև նրանց, ովքեր հեռացան իմ կյանքից, այն դարձնելով շատ ավելի լավը։
6. Միշտ կգտնվի մեկը, որին դուր չի գա այն ինչ դու անում ես։ Միայն փիսիկներն են բոլորին դուր գալիս։
7. Եթե ձեր վրա ինչ որ մեկը բարկացել է, անիծում կամ հայհոյում է` «ճզմեք» նրան ձեր դրականով։

8. Սեփական կյանքը պետք է կարգի բերել այնքան, մինչև կյանքը չի սկսել կարգի բերել ձեզ։
9. Չեմ ցանկանում ձեզ տխրեցրել, բայց ինձ մոտ ամեն ինչ հոյակապ է։
10. Փոցխերի վրա չեմ կանգնում։ Ես նրանց վրա պարում եմ, և օրեցօր ավելի վիրտուոզ։
11. Երիտասարդության բաղադրատոմս` ուրախացեք ամեն մանրուքից և մի նյարդայնացել ամեն սրիկայի պատճառով։
12. Լավագույն օրն այսօրն է, որտեղ ես կերտում եմ վաղվա լավագույն օրը։

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: