Փառաբանության աղոթք

Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն: Եւ օրհնութիւն քեզ ի բարձունս, օրհնեալ ես Տէր Աստուած մեր. օրհնեմք զքեզ եւ գովեմք զքեզ: Խոստովանիմք Տէր զքեզ եւ երկիր պագանեմք քեզ. փառաւորեմք զքեզ. գոհանամք Տէր զքէն վասն մեծի փառաց քոց: Տէր թագաւոր սուրբդ երկնային.

Աստուած եւ Հայր ամենակալ: Տէր եւ Որդի Հօր միածին Յիսուս Քրիստոս եւ սուրբ Որդի: Տէր Աստուած Գառն Աստուծոյ եւ Որդի Հօր. որ առեր զմերս ի կուսէն: Ողորմեցար, բարձեր զմեղս աշխարհի. եւ արդ ընկալ զաղաչանս մեր: Սուրբդ որ նստիս ընդ աջմէ Հօր ողորմեաց մեզ: Զի դու միայն սուրբ՝ դու միայն բարձրեալ ես, դու միայն Տէր մեր Յիսուս Քրիստոս: Տէր եւ Հոգիդ Սուրբ՝ որ ի փառս Աստուած ընդ Հօր. ամէն:

Եւ յամենայն ժամ օրհնեմք զքեզ, Տէր, եւ գովեմք զանուն սուրբ քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից: Արժանի արա Տէր զօրս զայս խաղաղութեամբ եւ առանց մեղաց պահեա զմեզ: Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց. գովեալ եւ փառաւորեալ է անուն սուրբ քո յաւիտեանս ամէն:

Օրհնեալ Տէր՝ ուսո՛ ինձ զարդարութիւնս քո (երիցս): Տէր ապաւէն եղեր մեր ազգէ յազգ: Ես աղաչեմ Տէր ողորմեա ինձ եւ բժշկեա զանձն իմ, ես մեղայ քեզ: Ցոյց մեզ Տէր զողորմութիւնս քո. եւ զփրկութիւնս քո տուր մեզ: Տէր ողորմութիւն քո յաւիտեան. զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ: Տէր իմ զքեզ ապաւէն ինձ արարի. ուսո ինձ առնել զկամս քո, զի դու ես Աստուած իմ: Ի քէն է Տէր՝ աղբիւր կենդանութեան եւ լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս: Ծագեա զողորմութիւնս քո՝ որք ճանաչեն զքեզ Տէր:

(Visited 200 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 1
  1. Insoccall

    Monitor Closely 1 lorlatinib will decrease the level or effect of maraviroc by affecting hepatic intestinal enzyme CYP3A4 metabolism tadalafil generic vs cialis The region is now one of the poorest in the country

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: