Ինչ անել, որպեսզի երեխաները կարողանան երջանիկ լինել։ Երջանիկ լինելու գաղտնիքը

Ուսուցողական առակ, որը պետք է ընթերցի մեզնից յուրաքանչյուրը։

երջանիկ լինելու գաղտնիքը
Երջանիկ լինելու գաղտնիքը հայտնաբերել ու բացահայտել հնարավոր չէ․ այն անհատական է ու տարբեր յուրաքանչյուրի դեպքում։

Երջանիկ է նա, ով կարողանում է ապրել, զգալ ու սիրել երջանկությունը։ Հակառակ դեպքում այն երբեք չի այցելի ձեզ։
Երջանկություն սովորեցնելու համար պետք է սեփական փորձով ցույց տալ, այլապես բոլոր դասերն ու անձնազոհությամբ դիմացինին երջանկություն պարգևելն ապարդյուն կլինի։

Մի վախեցեք երջանիկ լինելուց․ դա կօգնի, որպեսզի մյուսները ևս հասնեն երջանկության։

Մի անգամ փողոցով անցնելիս է լինում մի իմաստուն մարդ։ Նա նայում է շուրջբոլորն ու զմայլվում բնության ու գարնանային զարթոնքի հրաշագեղությամբ։ Հանկարծ տեսնում է մի մարդու, ով ուսերին կրում էր հսկայական բեռ։ Երևում էր, թե ինչպես էին ոտքերը ծանրությունից ծալվում։

Ծերունին հարցնում է․

– Ինչո՞ւ ես ինքդ քեզ տանջանքների ենթարկում։

-Ես տանջվում եմ, որպեսզի իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն,- պատասխանում է նա։

– Իմ նախապապը դատապարտել է ինքն իրեն ծանր աշխատանքի հանուն իմ պապի, պապս՝ իմ հոր, իսկ հայրս՝ հանուն ինձ։ Իսկ ես պայքարելու եմ հանուն իմ երեխաների երջանկության։

– Իսկ ձեր ընտանիքում որևէ մեկը երջանիկ եղե՞լ է,- հետաքրքրվում է ծերունին։

– Դեռ ոչ, բայց երեխաներս ու թոռներս հավանաբար կլինեն,- ձայնի երազկոտ հնչերանգով պատասխանում է նա։

– Դժբախտաբար, տգետը կարդալ սովորեցնել չի կարող, իսկ խլուրդը չի կարողանա դաստիարակել արծվին,- հառաչեց իմաստուն ծերունին։ Նախ պետք է ինքդ սովորես լինել երջանիկ, ապա՝ սովորեցնես։ Դա կլինի քո ամենաարժեքավոր նվերը։

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: