Մահ, իսկ հետո․․․

Դրախտ և դժոխք
Երկինքը, դրախտը, յոթ երկինքները, մաքուր հողերը, Թիենը, Ջաննաթը, Վալհալլան կամ ամառային երկիրը ընդհանուր կրոնական, տիեզերական կամ անդրանցիկ վայր է, որտեղ ապրում են աստվածներ, հրեշտակներ, ջիներ, սրբեր կամ հարգված նախնիներ։ Համաձայն որոշ կրոնական հավատալիքների՝ երկնային էակները կարող են իջնել երկիր կամ մարմնավորվել, իսկ երկրային էակները կարող են բարձրանալ երկինք՝ մահից հետո, բացառիկ դեպքերում՝ կենդանի ժամանակ։

Երկինքը հաճախ նկարագրվում է որպես ամենասուրբ վայր՝ դրախտ, ի տարբերություն դժոխքի կամ ենթաշխարհի։ Դրախտը հասանելի է մարդկանց միայն այն դեպքում, եթե վերջիններս կյանքի ընթացքում ցուցաբերել են աստվածայնություն, բարություն, բարեպաշտություն, համապատասխանում են հավատքի և այլ

առաքինությունների, ուղղափառության չափանիշներին։ Դրախտում կարող են հայտնվել նաև ուղղակի Աստծո կամքով։ Ոմանք հավատում են, որ ապագա աշխարհում դրախտը կարող է գոյություն ունենալ Երկրի վրա[6]։ Դժոխքը, ըստ տարբեր կրոնական և ժողովրդական ավանդազրույցների, անդրշիրմյան կյանքում պատժի և տանջանքների վայրն է։

Գծային պատմությամբ կրոնները դժոխքը պատկերում են որպես հավերժական հանգրվան, իսկ շրջափուլային պատմությամբ կրոններում այն ժամանակավոր բնույթ է կրում և ընդգրկում է վերամարմնավորումների միջև ընկած ժամանակահատվածը։ Սովորաբար, այս ավանդություններում դժոխքը Երկրի մակերևույթի տակ է կամ այլ աշխարհում և հաճախ մուտքեր է ներառում երկրից։ Անդրշիրիմյան կյանքի վայրերից է նաև քավարանը։

Ավանդազրույցները, որոնք դժոխքը չեն դիտարկում որպես պատժի կամ պարգևատրման վայր, պարզապես այն բնութագրում են որպես մեռելների կացարան, գերեզման, չեզոք վայր (օրինակ՝ Շեոլ կամ Հադես), որը գտնվում է Երկրի մակերևույթի տակ։

Բահայի հավատքը
Ըստ Բահայի ուսմունքի՝ հանդերձյալ կյանքի բնույթը դուրս է կենդանի մարդկանց գիտակցության սահմաններից, ինչպես դեռ չծնված պտղի համար խորթ է արգանդից դուրս գտնվող աշխարհը։ Բահայի համաձայն՝ հոգին անմահ է և մահից հետո շարունակում է զարգանալ՝ մինչև Աստծո ներկայությանը հասնելը։ Հանդերձյալ կյանքում հոգիները պահում են իրենց անհատականությունն ու գիտակցությունը, կարող են շփվել կյանքի ընթացքում իրենց մտերիմ եղած հոգիների (օրինակ՝ իրենց ամուսինների) հետ[15]։

Բահայի գրերում նշվում է նաև հանդերձյալ կյանքում հոգիների միջև տարբերության մասին։ Հոգիները հանդերձյալ աշխարհում գնահատում և վերլուծում են իրենց ապրած կյանքը և հասկանում իրենց արաքների հետևանքները։ Կյանքի ընթացքում Աստծուն երկրպագած հոգիներն ուրախանում են, իսկ մոլորության մեջ ապրածները՝ ափսոսում բաց թողնված հնարավորությունների համար։ Այնտեղ հոգիները կարող են գնահատել միմյանց ձեռբերումները, եթե հասել են նույն մակարդակին։

(Visited 46 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: