Կապիտան Լևոն Ասլանյան(24.11.1983 ֊ 24.10.2020)
Հմուտ հրետանավոր, ով իր ճշգրիտ հաշվարկներով կորուստներ է պատճառել թշնամուն։
Իր կյանքի գնով կյանքեր փրկած հերոսը զոհվել է Արցախում ընթացող մարտական գործողությունների ժամանակ՝ մարմնի համակցված ծանր հրազենային, պայթյունային բեկորային վիրավորում ստանալու հետևանքով։ 20 օր պայքարելով մահվան դեմ՝ հերոս հրետանավորը բռնեց անմահության ճանապարհը։
Թիվ N դասակի հրամանատար, կապիտան Լևոն Սերյոժայի Ասլանյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» մեդալով։Ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ Հավերժ փառք
(Visited 59 times, 1 visits today)