Ճանաչենք մեր հերոսներին․Հովհաննես Բեյբությանը՝Հովասը․․․

Ճանաչենք մեր հերոսներին.23 ամյա Հովհաննես Բեյբությանը՝Հովասը ծնվել է Արագածոտնի մարզի Արագած գյուղում։Հովասը միշտ աչքի է ընկել մտավոր եզակի ունակություններով։ 2015թ.֊ին անվճար հիմունքներով ընդունվել է մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։Հովասը շատ էր սիրում կարդալ, ֆիլմեր դիտել,սպորտով զբաղվել։ Ֆուտբոլը նրա տարերքն էր։

Սիրած ֆուտբոլային ակումբն էր Ռեալ Մադրիդը, ֆուտբոլիստը՝ Տոնի Կրոսը։2019֊ի հուլիսի 12 ին զորակոչվել է բանակ՝ծառայել Ասկերանի զորամասում։ Ծառայությանը նվիրված խիզախ և արդարամիտ տղան զոհվել է հոկտեմբերի 11֊ին Թութակ կոչվող բարձրունքում հատուկ մարտական առաջադրանքը կատարելիս։

Հովասը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, նման հզոր տղաներին թշնամու գնդակը չէր հասնի։Մեջբերում եմ նրա հզոր և իմաստալից խոսքերից.» Ու եթե մի օր լսեք չկամ մի՛ հավատացեք, ես միշտ կամ,ես չեմ կարող մենակ թողնել իմ ընկերներին, երբեք չասեք իզուր եմ գնացել, ես եմ ետպես ուզել»

։Եվ այո , ինչպես շատերը նա նույնպես կարող էր թաքնվել, փախուստի դիմեր, բայց նա սիրեց հայրենիքն ավելի քան իրեն, գնահատեց ընկերոջ կյանքը իր կյանքից առավել։ Հովասը հավերժ մնաց սահմանին, որ իր լույս ժպիտով խաղաղություն բերի բոլորիս։ Ապրենք այնպես, որ արժանի լինենք Հովասներին։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: