Արահետները բաց են ու կանաչ. գալիս եմ
Քեզ մոտ`
Տուն, Տեր իմ, կրկին:
Ծիծեռնակները երգերն են երգում
վաղուց մոռացված.
Այդ երբ էր, Տեր իմ, որ մանուկ էի` գրկումդ
նստած:
Օրհնության Մեծ բույր` թող որ շշնջամ
խոսքեր մեկուսի,
Թող որ անկաշկանդ արցունքս ցավի`
հեղեմ ձեռներիդ.
Տուր ազատություն, ազատության Հայր,
տուր ղողանջները,
Որ կային մանուկ օրերի խորքում`
Վզնոցի նման վզիս կախելու:
Հեռացանք Քեզանից, դավաճանեցինք
մեր մեջ եղած Հոգուն,
ՈՒ մեզ վրա առանք գեհենի, դժոխքի ու
կորստի անեծքը.
Ներիր մեզ, Տեր…
Թույլ մի տուր, որ մեր մեղքի դևը
այցելի`
Մեր տուն, մեր երկիր, հոգու
անդաստաններ`
Ապականելու լույսդ, որ պիտ ճառագի
հանապազ:
Արդ այսօր, ոչ թե զրկանոք, այլ
այնպես, ինչպես կարող էինք`
Կողկողագին Քեզ ենք դառնում`
աղերսելով,
Քշիր դևերը մեզնից, Տեր,
Տուր մեզ ապաշխարության բերկրանք`
Ինչպես խոստացել ես։