Մի անգամ ուսուցիչը վերցնում է կավիճն ու գրատախտակին գրում այս բազմապատկումները։ Երբ վերջացնում է, աշակերտները ծիծաղում են նրա արած սխալի վրա, որը հենց առաջին տողում է՝ 9×1=7։ Երբ աղմուկը վերջանում է, ուսուցիչն ասում է․
-Ես մտածված եմ այսպես գրել, քանի որ ցանկանում էի մի կարևոր բան սովորեցնել ձեզ։ Այսպես է կառուցված աշխարհը ու սա արել էի նրա համար, որ տեսնեք, թե ինչպես է աշխարհն ընդունելու ձեզ իրականում։ Ես 9 հատ ճիշտ բազմապատկում էի գրել, որի համար ինձ ոչ ոք շնորհակալություն չասաց։ Բայց ինձ վրա
ծիծաղեցիք, քննադատեցիք, ուրախացաք նրա համար, որ 1 սխալ էի թույլ տվել։
Այդպես է, հիմնականում մարդիկ չեն տեսնելու այն լավը, ինչ արել եք, բայց երբ մի անգամ սխալվեք ․․․
Ինձանից խորհուրդ, ուժեղ եղեք, մի հիասթափվեք ու բարձրացեք վերև, ինչքան էլ ձեզ քննադատեն։ Սա այսօրվա ամբողջ դասն էր, ազատ եք: