Ինչպե՞ս օգնել շմոլից թունավորվածին

Ածխածնի մոնօքսիդի թունավորման հիմնական ախտանիշները

Զանգվածային թունավորումների հիմնական պատճառը գազի տեխնիկայի հետ ոչ պատշաճ վարվելակերպն է և թունավորման ախտանիշները ժամանակին ճանաչելու անկարողությունը: Ի վերջո, նրանք հեշտությամբ շփոթվում են սննդային թունավորումների կամ նույնիսկ գրիպի հետ:

Հիմնական ախտանիշներն են՝
• գլխացավ
• հոգնածություն
• հևոց
• չոր հազ
• սրտխառնոց

Ավելի լուրջ ախտանիշներ՝
• հավասարակշռության կորուստ
• տեսողության կորուստ
• հիշողության խանգարում կամ գիտակցության կորուստ

Եվ այս ամենը նույնիսկ երկու ժամվա ընթացքում:

Ինչպե՞ս կարելի է օգնել CO-ով թունավորվածին

• Ածխածնի մոնօքսիդի թունավորման առաջին կասկածանքով պետք է շտապօգնություն կանչել: Չկա հակաթույն, որը չեզոքացնում է CO-ի գործողությունը։ Բժշկական օգնության ողջ իմաստը կայանում է նրանում, որ հնարավորինս առավելագույն չափով թթվածնով հագեցնել մնացած աշխատող հեմոգլոբինը:

• Մինչ շտապօգնության ժամանումը, անհրաժեշտ է տուժածին հնարավորություն տալ լիարժեք շնչելու։ Հեռացնել նեղ հագուստը, անպայման դուրս բերել տուժածին մաքուր օդի: Եթե նա գիտակից է և կարողանում է կուլ տալ — նրան սուրճ կամ թեյ տալ։ Կոֆեինը խթանում է ուղեղում գտնվող շնչառական կենտրոնը:

• Տուժածին անպայման ծածկել վերմակով կամ տաք հագուստով. ածխածնի մոնօքսիդի թունավորման դեպքում ջերմակարգավորումը խախտվում է, և հնարավոր է առաջանա գերսառեցում, նույնիսկ, եթե ջերմաստիճանը հարմար է առողջ մարդկանց համար:

Ուշադրություն. Բոլոր այս միջոցները կօգնեն միայն CO-ի թույլ թունավորման դեպքում: Ածխածնի մոնօքսիդը շատ ուժեղ թույն է, և ուժեղ թունավորման դեպքում բժշկությունը, ավաղ անզոր է:

Ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել

• Ձեր տունը տաքացնելու համար մի օգտագործեք գազի վառարան:

• Մի տեղադրեք գազի հեռացման համակարգը (Вытяжка) այն սենյակներում, որտեղ կա գազի կաթսա: Գազի հեռացման համակարգը (Вытяжка) և գազի կաթսան չպետք է լինեն նույն սենյակում։

• Սովորություն ունեցեք ստուգելու, թե արդյոք գազի սարքերը աշխատում են: Եթե ջեռուցումը չի իրականացվում քաղաքային ստանդարտ մարտկոցներով՝ կենտրոնացված ջեռուցում, բայց փոխարենը, օրինակ, գազի կաթսայի կամ տարատեսակ վառարանով, պետք է պարբերաբար ստուգել ջեռուցման սարքավորումները:

• Եթե սենյակում առկա են գազի սարքավորումներ, ապա պարբերաբար օդափոխեք սենյակը, և այդպիսի սենյակի պատուհանում նույնպես արժե տեղադրել այսպես կոչված օդափոխիչ, որպեսզի թթվածնի անընդհատ մուտք լինի:

• Եթե տան ջեռուցումն իրականացվում է վառարանի օգնությամբ, ապա մի փակեք վառարանի կափույրը մինչ փայտածուխի այրվելը, օրինակ՝ թերայրման դեպքում ածուխները դեռ կարմիր են, ինչը նշանակում է, որ այրման գործընթացը դեռ չի ավարտվել, CO- ն դեռ ազատ է արձակվում:

• Ծխնելույզի միացման կետերի անհերմետիկությունը կամ խցանված լինելը կարող են խնդիրներ առաջացնել:

• Անհրաժեշտ է հոգ տանել լավ օդափոխության մասին: Սա վերաբերում է բնակարաններին, բնակելի շենքերին և ավտոտնակներին: Չի կարելի արգելափակել սենյակում գտնվող բոլոր օդափոխության համակարգերը: Նույնիսկ, ջերմության խնայողության համար:

Ուշադիր աշխատեք ավտոտնակում

• Վարորդները, ովքեր ավտոտնակում աշխատում են միացրած շարժիչով, նույնպես վտանգում են իրենց:

Առանձնատան կամ քոթեջների դեպքում, որն ունի իր սեփական ջեռուցման համակարգը, ինքնաբերաբար համարվում է ռիսկային, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ածխածնի մոնօքսիդի դետեկտորներ: Ամբողջովին հանգիստ լինելու լավ տարբերակ է գնել հատուկ սարքեր՝ ցուցիչներ, որոնք կարող են տալ ազդանշաններ գազի և ածխածնի մոնօքսիդի արտահոսքի դեպքում:

Եթե հայտնաբերվել է արտահոսք, անմիջապես պետք է լքել տվյալ գոտին:

Տարրական ուշադրությունը և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը կարող է փրկել ձեր կյանքը: Մի՛ անտեսեք դա:

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: